Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջոն Ռոկֆելլերը, երեք որդի ուներ: Դեռ դպրոցական տարիներին որդիներին ամսական ծախսի գումար էր տալիս, իսկ ամսվա վերջում տղաները հայրիկին ֆինանսական հաշվետվություն էին ներկայացնում իրենց միջոցների մուտքերի, ելքերի և մնացորդի մասին, որովհետև նրանք ստացած գումարով փոքր տնտեսություններ էին ստեղծել. մեկը ճագարաբուծությամբ էր զբաղվում, մյուսը բանջարանոց ուներ, իսկ երրորդը՝ ծաղկանոց: Յուրաքանչյուրը ձգտում էր եկամուտներն ավելացնել: Նրանք իրենց ստացած գումարը ճիշտ վերը թվարկված մասերի էին բաժանում, այն տարբերությամբ միայն, որ առանձնացնում էին բարեգործության, հետո՝ խնայողության գումարը: Նա այս ձևով սովորեցնում էր տղաներին տնտեսվարություն, բարեգործություն, ճիշտ և գրագետ գործարարություն: Եվ ի՞նչ տվեց դաստիարակության այս մեթոդը: Այն, որ Ռոկֆելլերի երեք տղաները հետագայում դարձան հայտնի և տաղանդավոր ֆինանսիստներ և քաղաքական գործիչներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/718070311614632?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել