Ես Ազնավուրին շատ եմ հարգում, քանի որ ես որպես հայ, որպես մարդ երախտապարտ եմ այն աջակցության համար, որ նա ցուցաբերել է Հայաստանին ու հայությանը. չեմ քննադատում, ուղղակի ափսոսում եմ, որ նա ուղղակի անտեղյակ է քաղաքականությունից, իրականությունից ու պարզապես պատկերացում չունի իր ցանկությունների իրականացման անհնարինության մասին (եթե կասեք այդ խոսքերը դիվանագիտական քայլ են, ապա խնդրում եմ հիմնավորեք):

-Ես ծնվել-մեծացել եմ Ֆրանսիայում: Երգերս ֆրանսերեն եմ գրել ու երգել, ֆիլմերում էլ ֆրանսերեն եմ խոսել: Աշխարհի բոլոր կողմերում ինձ ճանաչում են որպես ֆրանսիացի, որովհետև ես Ֆրանսիայի քաղաքացի եմ: Ինձ շատ է վշտացնում այն, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է: Շատ ապրանքներ Հայաստան գալիս են հենց Թուրքիայից, սակայն Վրաստանի վրայով: Հայաստանի սահմանները թե´ Թուրքիայի, թե´ Ադրբեջանի հետ պետք է բաց լինեն: Հարևանները պետք է բարեկամ լինեն: Ատելությունը և թշնամանքը պետք է արդեն մոռանալ: Հայաստանի ժողովուրդը չի կարող երջանիկ լինել մեծ պետություններից ուղարկված օգնությամբ, հատկապես, որ այդ օգնության մեծ մասը կազմում է զենքը: Այդ զենքերը չեն կարող լինել խաղաղության մեջ ապրելու գրավական: Ես միշտ խոսել եմ այս մասին և հիմա էլ եմ այդ հարցը բարձրաձայնում: Ինչպես նշել եմ նախկինում, ես իրադարձություններին մոտենում են մարդկային տեսանկյունից և ոչ որպես քաղաքական գործիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել