Հետաքրքիր է, որ «Ազատություն» ռադիոկայանի այս նյութի ձայնագրությունն ու տեքստային տարբերակներն իրար չեն համապատասխանում: Ձայնագրությունում լրագրողը նշում է, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը «Հարսնաքարի» գործը վստահել է դատավոր Դավիթ Հարությունյանին (տեքստայինում այլ կերպ է, չկա Ս.Ուզունյանին անունը), մինչդեռ` լրագրողը պետք է իմանար, որ առաջին ատյաններում դատական գործերը մակագրվում են համակարգչի միջոցով: Այսինքն` դատարանի նախագահի կամ որևէ այլ մեկի միջամտությունը մակագրության գործում ամբողջությամբ բացառված է: Բացի դա, վերջում լրագրողը նշում է` «Ապա դատավորը ամբաստանյալ Արման Խաչատրյանին հուշեց փաստաբան ունենալու հնարավորության մասին», ինչը կարող է կասկածի տակ դնել դատավորի անաչառությունը, քանի որ նույն պարբերության հաջորդ նախադասությունը շարադրելու արդյունքում, այն է` «Վերջինս, որ նախ ասում էր, թե փաստաբանի կարիք չունի, ապա ավելացրեց, թե համաձայն է փաստաբան ունենալ» կարող է տպավորություն ստեղծվել, թե դատավորը համոզել է կողմին: Այնինչ, փաստաբան ունենալու մասին դատավորի պարզաբանումը պարտադիր է, որը նախատեսված է քրեական դատավարության օրենսգրքի 328-րդ հոդվածը պարտադրում է դատարանին պարզաբանել ամբաստանյալի իրավունքները և պարտականությունները, որի մեջ է մտնում նաև մեղադրյալի պաշտպան ունենալու իրավունքը:
Այսինքն, «հուշել» բառի օգտագործումն այս դեպքում վտանգավոր է, ճիշտ կլիներ, որ օգատգործվեր` «բացատրեց» բառը:
Կից նյութն`այստեղ