Ուզում եմ պատասխանել Լիլիթ Հովհաննիսյանի գրառմանը:
Վերջերս դուրս էկավ «Էլի Լիլիթի» ու «Օլյա բոթա բոչամի Վաչեյի» տեսահոլովակը:
Ոնց հասկանում եմ Լիլոյի տեսահոլովակները, եթե սերիալ չեն դառնում, ապա պարտադիր սկսում են պատմություններ գրվել տեսահոլովակներից հետո:
Իմ համար դեգերում էի երգչիստների էջերում, մեկ էլ մի հատ վերնագիր տեսա. «Սիրելիներս, ուզում եմ ձեզ մի բան պատմել «Ինձ չսպանես»–ի մասին …»
Մասնավորապես Լիլոս ասում ա, որ մտավախություն ուներ, որ ձեզ դուր չի գա հանցագործի կերպարները:
Ստեղ մի հատ ԽՆԴ... Նախ առաջինը, եթե ուզում էիք իրական, գեղեցիկ կրիմինալ տեսահոլովակ նկարել, ինչպես Հոլիվուդյան տեսահոլովակները, ապա դուք շատ հեռու մնացիք էտ ամենից, որովհետև կրիմինալ տեսահոլովակի փոխարեն դուք ստացաք քյարթու 3-րդ մասցու ու նրա ոչ պակաս քյարթու ընկերուհու կերպարներ:
Իսկ սցենարը գրել է Լիլիթ Հովհաննիսյանը: Դիանա Գրիգորյանը լուրջ կոնկուրենտ ունի: Ես մտածում եմ, որ սցենար գրելն ամեն մարդու բան չի.... Ու դրա ապացույցը Լիլոյի գրած սցենարն էր...