Գեներալ Մանվելը հայտարարել է, որ գերի է պահել իր տանը, և պատերազմից երկու տարի հետո Կարմիր Խաչի միջոցով, նրան վերադարձրել են Ադրբեջան: Այս հայտարարությունից չի կարելի եզրակացնել, որ նա ստրկության է մատնել ադրբեջանցի գերուն, այլ ճիշտ հակառակը, այդ գերին վախեցել է վերադառնալ Ադրբեջան, որտեղ կարող էր մահապատժի ենթարկվել, իսկ Մանվել Գրիգորյանը, գթասիրությունից ելնելով, այդ ադրբեջանցուն պահել է իր տանը ու ոչ թե ստրկացրել: Իսկ երբ ադրբեջանական կողմից երաշխիքներ են ստացվել, որ վերջինս մահապատժի չի ենթարկի, նրան վերադարձրել են հայրենիք:
Սա է ճիշտ տարբերակը, այլապես մյուս կերպ ներկայացվածը կարող են ադրբեջանցիները հիմք ընդունել ու օգտագործել Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու նպատակով, դեռ ավելին` հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները սրանով արդարացվեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/768448613194591?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել