
Բաղադրությունը
2 կրուասան
100-150 գր հավի կրծքամիս
1 հատ ոչ մեծ լոլիկ
կես ավոկադո
30 գր քերած պանի
հազարի տերևներ
կարագ
1 ճաշի գդալ բնական յոգուրտ
1 թեյի գդալ բուսայուղ
մի քանի կաթիլ կիտրոնի հյութ
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը մանր կտրատեք և տապակեք թավայի մեջ: Ապա այն խառնեք նույնպես մանր կտրատած ավոկադոյին:

Մեկ այլ ամանի մեջ իրար խառնեք յոգուրտը, բուսայուղը, կիտրոնի հյութն ու աղ-պղպեղը: 
Կրուասանը մեջտեղից կտրեք, դրեք հազարի տերևը, ապա ավելացրեք բաղադրիչները և վերջում քերած պանիրը:
Բարի ախորժակ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



