Վերջին ամիսների ընթացքում Եհովայի վկաներ կառույցի ներկայացուցիչները ակտիվ քարոզչական գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության մարզերում և քաղաքներում, ինչը մեզ ստիպեց դիմել նրանց հակապետական, բարոյականից զուրկ քայլերի դեմ միջոցներ ձեռնարկելուն: Բարոյական նորմերը քայքայող, արտերկրներից ֆինանսավորվող կառույցների առկայության մասին մեք տեղյակ էինք, սակայն նման լկտիության դրսևորմանը չենք հանդիպել: Մենք ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության առողջ ուժերի ներկայացուցիչներին, ովքեր անտարբեր չեն Հայրենիքի ներկայի և ապագայի համար: Նույնիսկ Խորհրդային տարիների ժամանակ նման վերաբերմունք՝ հավատքով լցված անձանց նկատմամբ չէր իրականացվում: 301 թվականից Հայաստանն ընդունել է քրիստոնեությունը, որը հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր: Տրդատ III Մեծ Արշակունին աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն։ Շատերը հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ։ Խորհդային միության փլուզումը, Հայաստանի Հանրապետության հռչակումը և ազգային զարթոնքը, հասարակական և հոգեբանական ճգնաժամը, 88 թվականի երկրաշարժը և փախստականների ներհոսքը և այդ ամենին հետևած մարդասիրական նյութական և հոգևոր օգնությունն առաջադրեցին կրոնի և կրոնականության վերաբերյալ ընկալումների ժամանակակից ձևաչափեր: Միաժամանակ Հայաստան ներթափանցման հնարավորություն ստեղծվեց տարբեր կրոնական կառույցների համար: Աղանդավորների ղեկավարներից մեկն ասել է. «Հավատքը բիզնես է: Ժողովուրդն ուզում է հավատալ, մենք նրան բավարարում ենք, որի դիմաց փող ենք ստանում»: Այսօր նման կառույցների վերնախավում աշխատում են անձինք, ովքեր լավ տիրապետում են մարդու հոգեբանությանը և զբաղվում են օրենքով հետապնդվող գործունեությամբ` հոգեորսությամբ: Աղանդավորներն աստիճանաբար գրավում են անհատին իրենց առաջնորդների և քարոզիչների հմայիչ տեսքով, խոսքով և գաղափարներով, դրանով իսկ իրենց հետևորդներին դարձնում հլու հնազանդ: Նրանք համոզում են իրենց հավատակիցներին աղանդի հզորության մեջ, որն իր հերթին նպաստում է ֆինանսական կայսրության ստեղծմանն ու զարգացմանը: Նշված կառույցների հետևորդները ենթարկվում են իսկական մտավոր մշակմանը, ինտելեկտուլ ջարդի, որոնք իրականցվում են տարբեր սեմինարների և դասախոսությունների, աղոթքների միջոցով: Դրանց նպատակն է անհատի մոտ սպանել քննական մտածողությունը աղանդավորական խմբի գործունեության և տեսության վերաբերյալ: Ժամանակակից տեխնիկայի կիրառմամբ պաշտամունքի մասնակիցների մոտ ստեղծվում է «զանգվածային պսիխոզ» իրավիճակ: Վերջին շրջանում լայն տարածում է ստանում հօգուտ աղանդավորական խմբի սեփական ունեցվածքից հրաժարվելու երևույթը: Ամեն քայլափոխի մոտենում են մարդկանց, այցելում բնակարաններ և առաջարկում իրենց՝ մեզ համար օտար հավատքը և գեղեցիկ նկարներով լի գրականությունը` խանագարելով մարդկանց անդորրը: Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել է հանուն իր հավատքի, սակայն աղանդների ակտիվ գործունեւոթյան պատճառով այսօր հրաժարվում է դրանից: Հավատքով լի մեր ազգի նվիրյալները իրենց կյանքն են զոհաբերել: Հավատքի և եկեղեցու շնորհիվ է պահպանվել գիրն ու գրականությունը: «Եհովայի վկաներ» կազմակերպության ուսմունքը հակասում է մարդու իրավունքներին: Նրանց անդամներին արգելված է ծառայել բանակում, արյուն փոխներարկել: Նրանց անդամները չեն նշում ծննադյան օրերը, չեն ընդունում պետական խորհդանիշները: Մարդու իրավունքի պաշտպանության անվան տակ խրախուսվում է միասեռականությունը, արհեստական վիժումը և վերարտադրումը, էվթանազիան և այլն: Ստեղծված իրավիճակում հասարակական կառույցների պասիվության ցուցաբերումը համարում ենք հանցավոր, և միակ միջոցն է պայքարել աղանդների դեմ: Նշված պայքարում Հայ Առաքելական եկեղեցին պետք է որ սատար կանգնի պայքարողներին: Աղանդն ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ դավանանք է համաշխարհային այս կամ այն կրոնում: Աղանդը շեղում է հիմնական կամ պաշտոնական դավանանքից և հաճախ հակադրվում է դրան: Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։



