Միշտ սովորել ենք բողոքել՝ նախագահից, իշխանությունից, բոլորից ու մնալ անգործ, ձեռքներս ծալած: Այո՛, գուցե ունենայինք այլ կառավարություն՝ առողջ ատամներ մեր բերանի մեջ, և ամեն բան այլ լիներ, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: Մենք դարեր շարունակ այս հոգեբանությամբ դեռ կորցնում ենք մեր ունեցածը՝ մեր հողերը տալիս ենք մեր թշնամուն:
1700-ական թվականներին ինչ-որ վայրի ցեղերից առաջացան թուրքերը՝ ո՛չ հող ունենին, ո՛չ երկիր, ո՛չ քաղաքակրթություն: Թաթը գցեցին մեր հողերի վրա, տարան մեր Հայաստանի սիրտը՝ մի ամբողջ Արևմտյան Հայաստան՝ դրախտավայր՝ իսկ մե՞զ, մե՞զ մրջյունների նման ոտքով կոխոտեցին, մի քիչ հոգնեցուցիչ էր, բայց… 1.5 միլիոն: Ու մեր վրեժը լուծված չէ դեռ… Խորհրդային տարիներին էլ Ստալինը որոշեց նվիրատվություն անել հետամնաց ազերիներին մեր Հայաստանի ողնաշարը՝ չքնաղ ու քարակերտ Արցախը: Վրաստանն էլ տեսավ, հայի գլխին ինչ դրեցին՝ համբերեց, մի քանի տարածքի էլ ինքը տիրացավ, տարավ…
Ու հիմա ի՞նչ՝ Տիգրան Մեծի ժամանակից մեզ հասած Սև ծովից մինչև Կասպից ծով ձգվող Հայաստանի Միացյալ թագավորությունից քարտեզի վրա մնացել է բարակ վզով կնոջ կերպարանքի մի ուրվագիծ:
Տեսե՞լ եք, որ տարածաշրջանում ամենափոքր պետությունը Հայաստանն է. լավ, ի՞նչ անենք, հո չե՞նք կանգնելու մի ոտքի վրա: Ու սարսափելին էլ այն է, որ ինքնավար Արցախը նշված է ոչ թե Հայաստանի կազմում, այլ շատ թույլ եզրագծով բաժանվում է…
Պատճա՞ռը. մենք բարի ենք, մենք համբերող ենք, մենք գոհացել ենք ունեցածով, փառք ենք տվել Աստծուն մեր արյունով վերցրած հողերի համար ու խաղաղ քուն ենք մտել:
Թշնամի՞ն. նախանձ է, գիշերը չի քնել, աչքը տնկել է մեր մի բուռ մնացած հողերին…
Հայե՛ր, այսօր թշնամին, նույն թուրք շունը գալիս է մեր ոտքի տակի հողը տանելու, մենք պետք է վերջ դնենք մեր համբերությանը, մենք պիտի լինենք գազանի նման կատաղի ու արնակալած աչքերով, հարձակվող, մեր հակառակորդը ստոր ու գարշելի կենդանի է... Մեր սխալը մեր համբերատար լռելու մեջ էր, երբ 1990-ական թվականներին՝ Արցախյան փառավոր հաղթանակից հետո, երբ մե՛նք պիտի թշնամու աչքը վախեցած պահեինք, երբ մե՛նք պիտի մաղեինք սառը պատերազմի այմաններում մեր հրեշ հարևանի զինվորներին օրը մեջ դիրքերում, մենք գոհացել ենք մեր հաղթանակով, լռել ենք, կուլ ենք տվել, ու թշնամին էլ՝ նեղ դրությունից դուրս գալով, խրախուսվել մեր լռությամբ, սկսել է խփել հայ տղերքին սահմանի մոտ, հատ-հատ… Հետո տեսավ, որ չի պատժվում, սկսել է կրակել անվախ, ճնճղուկ խփելու հաճույքով, գառան նման խաղաղ պայմաններում զոհ ենք տվել լույսի պես տղաների: Ես չգիտեմ ինչ է հայրենասիրությունը կամ գուցե այն միշտ էլ համարել եմ մի քիչ գրքային, բայց վստահաբար ասում եմ, որ եթե դա այն է, որ մարդասպանը կացինով հանկարծակի մտնում է քո տուն՝ մորթելու քեզ ու երեխաներիդ, ես կմոռանամ իմ Ես-ը, կուրանամ իմ անձը, ու կգնամ կռվելու իմ տան, իմ հողի, իմ սեփականության, իմ հայրենիքի համար, կզոհվեմ ու երջանիկ կհամարեմ ինձ այդ ճանապարհի վրա. դա ոչ հերոսություն եմ համարում, ոչ հայրենասիրություն, ոչ էլ մեծարման արժանի արարք: Այդ ո՞ր տանտերն է, որ ականջները փակ պիտի նստի, կամ մտնի մահճակալի տակ, կամ նկուղում դողալով սպասի, մինչ թալանչին մորթի, բռնաբարի ու տիրանա իր ընտանիքին ու ունեցվածքին…
Հա՛յ, այսօր քո դեմ է խոսում քո քրիստոնեական ինքնապաշտպանական օրինագիծը, բայց հիշի՛ր, քո առաջ կանգնած է թշնամին, որի նպատակն է իսպառ վերացնել ու ջնջել քո անունը ու պատմությունը երկրի երեսից…
Դո՛ւ՝ հանուն քո Տիրոջ, հանուն սուրբ խաչի զորության պիտի ելնես, պիտի հարձակվես ու հաղթես հզոր, արնախում առյուծի նման, սլանաս ինչպես անվրեպ արծիվ, մինչև վերջ ու վերջնական ոտքերիդ տակ ճմռես գազանին, որ այսքան երկար տարիներ խմում են քո արյունը …
Saro Melkumyan / November 2 2014