1in.am-ը գրում է․
Հարվարդի և Նոր Ուելսի համալսարանների հետազոտողների խումբը հայտարարել են այն մասին, որ իրենց հաջողվել է մկների մոտ դադարեցնել ծերացման գործընթացը: Գիտնականները բնական պրոտեինների և մոլեկուլների միջոցով կարողացել են անջատել ծերացման համար պատասխանատու գեները և ակտիվացնել «երիտասարդ» գեները: Այս մասին հաղորդում է ABC-ն:
«Մենք նրանց NMN կոչվող մոլեկուլ ենք ներարկել, և մեկ շաբաթվա ընթացքում մկաններում ծերացման գործընթացը դադարեցվել է»,- ասել է հետազոտության ղեկավար պրոֆեսոր Դևիդ Սինքլերը:
Դեռևս գիտափորձերն իրականացվել են մկների վրա: Սակայն գիտնականները հայտարարել են, որ սկսել են մարդկանց վրա ևս կլինիկական փորձարկումների առաջին փուլը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1472502.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



