Մերկասառույցի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներSlaq.am-ը գրում է․

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Զորակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 45 SU 600 և «ԱՄՄ» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի 27 UU 423 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհին «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհին` Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել