Ալբերտ Էյնշտեյնին դպրոցից տուն ուղարկեցին՝ անվանելով անընդունակ, ծնողներին էլ վստահեցրին, թե նրանց որդուն որևէ բան հնարավոր չէ սովորեցնել: Բայց նրանք հրաժարվեցին այդ մտքին հավատալուց և որդուն օգնեցին՝ ստանալ փայլուն կրթություն: Ալբերտ Շվեյցի ծնողներին խորհուրդ տվեցին տղային կոշկակարի մոտ սովորելու ուղարկել, որպեսզի մասնագիտություն ստանա: Թոմաս Էդիսոնին դպրոցից հեռացրին 6-րդ դասարանում: Դրա հետ մեկտեղ՝ նրա ծնողներին զգուշացրին, որ ընդունակություններով չի փայլում և նրա կրթության վրա կատարված ծախսերն անիմաստ են: Էյնշտեյնն ու Շվեյցը դոկտորի աստիճան ստացան 20 տարին չբոլորած՝ զգալի հետք թողնելով 20-րդ դարի պատմության մեջ, իսկ Էդիսոնը դարձավ դարի գյուտարարը: Ասել է թե՝ որքան էլ շրջապատը փորձեց իր համոզմունքներով սահմանափակել նրանց հնարավորությունները, չընկճվեցին, աշխատեցին համառությամբ... Ու կյանքը հակառակն ապացուցեց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/717587731662890?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել