Bem.am-ը գրում է․

«Եվրատեսիլ-2014» մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթը Վիեննայում ելույթ է ունեցել ՄԱԿ-ում։

Երգչուհին խոսել է հարգանքի եւ հանդուրժողականության մասին, ինչպես նաեւ կատարել երկու երգ՝ Believe (Շերի երգերից մեկն է) եւ Rise Like a Phoenix։ Ի դեպ, նրա ելույթի ժամանակ ներկա է եղել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։

«Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այսօր ելույթ ունենալ Պան Գի Մունի առաջ եւ երգել Միավորված Ազգերի Կազմակերպությունում»,-  Facebook-յան իր էջում գրել է երգչուհին։

Իսկ Պան Գի Մունը հայտարարել է, որ շատ էր ցանկանում ծանոթանալ Կոնչիտա Վյուրսթի հետ. մի մարդ, ով պայքարում է խտրականությունների դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել