Ինչպես հաղորդում է «Իմպուլսի» պաշտոնական կայքը, Հայաստանի ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից կազմվել է Հայաստանի երկրորդ հավաքականը, որը կկոչվի Արցախի ազգային հավաքական:
Նոր ձևավորված հավքականը կհանդիպի միջազգային հանրության կողմից չճանաչված թիմերի ազգային ընտրանիների հետ: Սեպտեմբերի 25-ին Մհեր Ավանեսյանի գլխավորած թիմը արտագնա խաղում կհանդիպի Աբխազիայի հավաքականին, իսկ մեկ ամիս անց մրցակիցները կհանդիպեն կամ Երևանում կամ Ստեփանակերտում:
Նշենք, որ Արցախի հավաքական է հրավիրվել 22 ֆուտբոլիստ, որոնց թվում նաև Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած, վերջերս Գյումրիի «Շիրակ» տեղափոխված Լևոն Պաչաջյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/417913834932792
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել