Մտահոգվելու մի ձև կա միայն, եթե ջուրը խմելուց հետո էլեկտրոլիզի ապարատը կուլ տաք ու միացնեք հոսանքին, ապա, այո, այդ նույն քիմիական ռեակցիան ձեր ստամոքսում էլ կիրականանա։
Միկրոտարրեը, աղերը, միներալները, մետաղներն ու ինչ ասես ջրի ու սննդի միջոցով մտնում են մեր օրգանիզմ ու նաև դուրս են գալիս։
Եթե «էն» վիդեոն տեսել եք ու շատ եք մտահոգվել, ապա խնդրեք այդ էքսպերիմենտ անողին մի հատ էլ իր մեզը ենթարկի էլեկտրոլիզի, որ հասկանա, թե ինչպես են այդ նույն միկրոտարրերը դուրս գալիս օրգանիզմից։
Իհարկե, մեր ջուրը կոշտ է, ջրի որակի խնդիր ունենք։ Բայց քիմիայից անգրագիտությունը որպես սարսափ մի տարածեք էլի։ Մենք ջուր ենք խմում, ոչ թե՝ ջուր, կատոդ, անոդ ու հոսանք, որ այդ քիմիական ռեակցիան մեր մեջ լինի։ Ավելին, հոսանքով ջրից ստանում ենք նաև ջրածին ու թթվածին։ Հիմա վայ-վույ դնենք, որ խմած ջուրը մեր ստամոքսում գազի՞ է վերածվում։