Այսօր տժվժիկ ենք պատրաստում: Լյարդից կերակուրները շատ օգտակար են, դրանց մեջ մեծ քանակի Ա վիտամին կա, որը շատ կարևոր է աճի և տեսողության համար: Լյարդով կերակուր պատրաստելիս պետք է հաշվի առնել, որ այն երկար եփել չի կարելի, քանի որ դրանից լյարդը կոշտանում է: 

Տավարի լյարդ 400 գ
Սոխ 4 գլ.
Աջիկա 1 ճ.գդ.
Լոլիկ 1 հատ
Բուսայուղ 
Աղ, պղպեղներ
Մաղադանոս փ.փունջ

Պատրաստման եղանակը
Տավարի լյարդը գցել տաք ջրի մեջ, 1 րոպեից գցել սառը ջրի մեջ, թաղանթը հեռացնել, ոչ մանր կտրտել: Սոխը կիսաօղակների կտրտել, բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել կտրտած լյարդը, ուժեղ կրակի վրա խառնելով տապակել՝ մինչև լյարդի կտորների վրա կեղև կապի, համեմել աղ ու պղպեղներով, ապա կափարիչ դնել, եփել 7-8 րոպե: Լոլիկը քերել, ստացված խյուսին խառնել աջիկան, այս զանգվածը լցնել տժվժիկի վրա, եփել 2-3 րոպե: Մատուցելիս զարդարել մաղադանոսի մի քանի տերևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել