Թվային տեսախցիկը` դա սարք է ֆոտո կամ վիդեո նկարահանումների համար, որում պատկերը գրանցվում է մատրիցային համակարգի վրա և պահպանվում է թվային տեսքով:
Թվային տեսախցիկը ունի ոչ միայն արտաքին, այլ նաև ֆունկցիոնալ նմանություն սովորական տեսախցիկի հետ, որը օգտագործվում է հալոգենա-արծաթային (ժապավենային) նկարում: Այն պահպանում է մատրիցան, օբյեկտիվը(պատկերընկալ), փակաղակը, վիդեոփնտրիչը, պրոցեսորը, հիշողության քարտը անլուսաթափանց իրանում:
Մատրիցան, կամ լուսազգայուն մատրիցան` դա մասնագիտացված անալոգային կամ թվանալոգային ինտեգրալային միկրոսխեմա է, կազմված լուսազգայուն էլեմենտներից` ֆոտոդիոդներից: Այն նախատեսված է նրա վրապրոյեկցված օպտիկական պատկերը էլեկտրական անալոգային ազդանշանի, կամ անմիջականորեն մատրիցայի կառուցվածքի մեջ ԱԹՁ-ի առկայության դեպքում թվային տվյալների հոսքի փոխակերպելու համար: Մատրիցան ոչ միայն թվային տեսախցիկների, այլ նաև բջջային հեռախոսի մեջ ներկառուցված ժամանակակից վիդեոխցիկների, տեսախցիկների, արտաքին վիդեոդիտման համակարգերի և շատ այլ սարքերի հիմնական էլեմենտն է: Մատրիցան օգտագործվում է նաև համակարգչային մկների շարժման օպտիկական դետեկտորներում, շտրիխկոդների սկաներներում, պլանշետային և պրոեկցիոն սկաներներում, աստղային և արևային ուղեծրային համակարգերում:
Կախված օգտագործվող տեխնոլոգիայից, թվային տեսախցիկների մատրիցները ենթաբաժանվում են հետևյալ տիպերի:
ԼՍ-մատրիցա (CCD-մատրիցա` Charge-Coupled Device) կազմված է պոլիսիլիցիումից, առանձնացված սիլիցիումային տակդիրից, որի էլեկտրական պոտենցյալները էլեկտրոդների մոտակայքում փոխվում են պոլիսիլիցիումային փակաղակով լարում անցնելու դեպքում:
ԿՄՕՍ-մատրիցա (complementary maetal-oxyde-semiconductor – CMOS) լույսազգայուն մատրիցա է, ստեղծված ԿՄՕՍ տեխնոլոգիայի հիմքի վրա:
2008 թ.-ին ԿՄՕՍ մատրիցաները դարձան այլընտրանք ԼՍ-մատրիցաների համար: ԿՄՕՍ մատրիցաների առավելությունների թվին են պատկանում.
էներգիայի փոքր ծախս ստատիկ վիճակում, ինչը թույլ է տալիս օգտագործել այսպիսի մատրիցաները էներգաանկախ սարքերում, օրինակ շարժման տվիչներում և հետևող համակարգերում, որոնք ժամանակի մեծ մասը գտնվում են ՙքնի՚ կամ ՙիրադարձության սպասման՚ ռեժիմում
տեխնոլոգիայի միասնականությունը սարքավորման մնացած թվային էլեմենտների հետ, որը մեկ բյուրեղի վրա անալոգային և թվային մասերի միավորման հնարավորություն է տալիս
ինքնակամ մուտքի մեխանիզմի առկայությունը, որի օգնությամբ կարելի է կատարել ընտրված պիկսելների խմբի հաշվարկում: Այս օպերացիան ստացել է կադրավորված հաշվարկում անվանումը (անգլ. windowing readout): Կադրավորումը թույլ է տալիս փոքրացնել գրավված պատկերի չափը և պոտենցիալորեն մեծացնել հաշվարկման արագությունը համեմատաբար ԼՍ-սենսորների հետ, քանի որ վերջինումս հետագա մշակման համար հարկավոր է բեռնաթափել ամբոզջ ինֆորմացիան:
Հայտնվում է հնարավորություն օգտագործել նույն մատրիցան սկզբունքորեն տարբեր ռեժիմներում: Մասնավորապես արագ հաշվարկելով պիկսելների միայն փոքր մասը, կարելի է սարքի մեջ ներկառուցված էկրանի վրա ապահովել պատկերի ՙկենդանի՚ դիտման որակյալ ռեժիմª պիկսելների համեմատաբար փոքր քանակով: Կարելի է սկանավորել կադրի միայն մի մասը և օգտագործել այն ամբոզջ էկրանին արտացոլման համար: Այդ ամենով որակյալ ձեռքի ֆոկուսավորման հնարավորություն ստանալ: Կա հնարավորություն վարել լրահաղորդային արագ նկարահանում կադրի ավելի փոքր չափսով և թողտվությամբ:
Live-MOS մատրիցան` լույսազգայուն մատրիցա է, կառուցված ՄՕՊ տեխնոլոգիայով, մի շարք տեխնիկական և տոպոլոգիական լուծումների շնորհիվ ունի պատկերի ՙկենդանի՚ դիտման հնարավորություն: Այս տիպի սենսորը առաջին անգամ օգտագործվել է Olympus E-330 և Panasonic L-1 տեսախցիկներում: Այժմ այս տեխնոլոգիան օգտագործում են տեսախցիկների առաջատար արտադրողները` Canon, Nikon, Fujifilm և այլն:
Կախված կոնստրուկտիվ կատարումից տարբերում են հետևյալ թվային տեսախցիկները` հետին փռմամբ, եռակադր, միկադր մեկ մատրիցայով, միակադրերեքմատրիցայով:
Հետին փռումով տեսախցիկի աշխատանքի սկզբունքը ցույց է տրված նկ. 1.1.1-ում:ԼՍ-քանոնի տեսքով պատկերի ֆոտոընդունիչը շարժվում է խցիկի կիզակետային հարթությամբ հորիզոնական ուղությամբ, պատկերը գրանցելով տող առ տող:Այս տիպի տեսախցիկները բավականին իներտ են, ինչը թույլ չի տալիս օգտագործել դրանք շարժվող օբյեկտներ գրանցելու համար, սակայն դրանք ունեն մեծ թողտվություն և օգտագործվում են պրոֆեսիոնալ սարքավորումներում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/avanesov.artur/posts/404429749612074
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել