new-one-world-trade-center-nyc1in.am-ը գրում է.

Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի գրասենյակները կրկին բացվել են` 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգությունից 13 տարի անց: Այս մասին գրում է BBC-ն:

Երկուշաբթի առավոտյան Conde Nast պարբերականի աշխատակիցներն իրենց աշխատանքային տեղերն են զբաղեցրել Freedom Tower երկնաքերի 104-րդ հարկում:

Երկնաքերի կառուցումը տևել է մոտ 8 տարի և արժեցել 3.8 մլրդ դոլար: Ներկա պահին այն ԱՄՆ-ի ամենաբարձր շենքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել