Դեռ նախորդ տարի, երբ տեսա D&G-ի աշուն-ձմեռ ցուցադրությունը, միանգամից տպավորվեցին աբադոկով ու մեծ ականջօղերով քայլող մոդելները: Ճիշտ է, համացանցում կարծիքներ կարդացի, որ զարդերը too much էին. կամ աբադոկը պետք է լիներ, կամ ականջօղը, բայց ես համաձայն չէի. ցուցադրությունը վերածվել էր հեքիաթի, տպավորություն էր,  թե հայտնվել ես հեքիաթային թագավորությունում, և մոդելները թագավորությունում ապրող կանայք են՝ մեծ, շքեղ զարդերով: Ականջօղի և աբադոկի համադրությունը նույնիսկ հասարակ հագուստին արքայական շքեղություն էր հաղորդում , ես իրոք հիացած էի... Ու չեմ կարող նկարագրել ուրախությունս, երբ մի քանի օր առաջ Para Chikas ընկերության՝ ինձ ուղարկած փաթեթում գտա այս աբադոկն ու ականջօղը:
Para Chikas-ի աքսեսուարներին իմ բլոգին հետևողներն արդեն ծանոթ են իմ նախորդ գրառումներից  ու ես ուրախ եմ, որ նրանց հետ իմ համագործակցությունը շարունակվում է:
Ուզում եմ բոլորիս կյանքում հեքիաթը միշտ առկա լինի, մեր էության ինչ-որ մի մասով միշտ ապրենք հեքիաթում ու, այո, ինչպես հեքիաթներում, մեր կյանքում էլ դրականը, բարին միշտ հաղթող լինեն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել