Հայաստանում կառուցվում են սպանդանոցներ Panorama.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում կառուցվող հինգ սպանդանոցների սեփականատերերին` քննարկելու շինարարական աշխատանքների հետ կապված հարցերն ու դրանց լուծման ուղիները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սպանդանոցները կառուցվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում: 

Ծրագրի նպատակն է նպաստել մսի և մսամթերքի ոլորտում գործող մասնավոր և պետական ձեռնարկությունների զարգացմանն ու սպառողին անվտանգ ու որակյալ մսով և մսամթերքով ապահովմանը: Սպանդանոցներում նախատեսվում է իրականացնել ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր կենդանիների կանոնակարգված մորթ: 

Հանդիպման ժամանակ սպանդանոցների սեփականատերերը նախարարին համառոտ ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել