Armlur.am-ը գրում է.
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է բռնաբարության վերաբերյալ սուտ մատնության գործով հերթական դատական գործը: Նախապատմության համաձայն՝ 2012 թ. մայիսի 8-ին Փարաքար գյուղում կորել էր գյուղացիներից մեկի 18-ամյա աղջիկը: Հայրը ոստիկանությունում հայտնել էր, թե աղջիկը դուրս է եկել խանութ գնալու ու այլևս չի վերադարձել: 2 օր անց ոստիկաններն անհետացած աղջկան հայտնաբերեցին Արմավիր քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում` սիրած տղայի հետ։ Աղջիկն իր փախուստը ոստիկաններին բացատրել էր նրանով, որ 1 տարի առաջ Փարաքար գյուղի ակումբի մոտ ծանոթացել է մի տղայի հետ, սիրահարվել, ապա սկսել են հանդիպել: Իսկ երբ ինքը պատմել է, որ իրենց տուն փեսացուներ են գալիս, տղան առաջարկել է իր հետ փախչել, ինքն էլ համաձայնել է: Միասին գնացել են տղայի հարևանի տուն, որտեղ ինքը գիշերել է, իսկ հաջորդ գիշերը մնացել են Արմավիրի երկաթգծի կայարանի տարածքում։ Աղջիկը նաև պատմել է, որ իրենց միջև եղած սեռական հարաբերությունը եղել է իր կամքով և փոխադարձ համաձայնությամբ։ Սակայն, ընդամենը 2 օր անց, նա բոլորովին այլ բան է պատմել` ասելով, թե 2012 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում իրենց տանը՝ իր կամքին հակառակ, առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել տղայի հետ, որից հետո մինչև մայիսի 8-ը երեքից չորս անգամ, իրենց տան հյուրասենյակում, կրկին իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել` զրկելով կուսությունից։ Իսկ արդեն միասին փախչելուց հետո ընկերոջ բարեկամի տանը, դարձյալ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



