
Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան հետազոտական Կատո ինստիտուտի (Cato Institute) կայքում հրապարակված “Աշխարհի թշվառ երկրներ” 2013թ. վարկանիշի տվյալներից:
109 երկրներից բաղկացած վարկանիշում առաջատար է Սիրիան, նրան հաջորդում են Վենեսուելան, Սուդանը, Իրանը, Սան-Տոմե եւ Պրինսիպին, Յամայկան, Սերբիան, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան: Տասնյակը եզրափակում է Հայաստանը:
Վարկանիշը կազմել է Ջոն Հոփկինսի համալսարանի Կիրառական տնտեսագիտության, համաշխարհային առողջության եւ բիզնես նախաձեռնությունների ուսումնասիրման ինստիտուտի համահիմնադիր, պրոֆեսոր Սթիվ Հենքը:
“Յուրաքանչյուր երկիր ձգտում է նվազեցնել գնաճը, գործազրկությունը եւ վարկավորման տոկոսադրույքները՝ փորձելով բարձրացնել մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մակարդակը: Մեկտեղելով գործազրկության, գնաճի մակարդակները եւ վարկավորման տոկսադրույքերը՝ ես կազմել են թշվառ երկրների վարկանիշը”,- նշել է պրոֆեսորը:
Վարկանիշի ստեղծման համար կիրառվել են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները:



