Life.panorama.am-ը գրում է.

Բեթթին մասամբ բացահայտում է եվրատեսիլյան մրցույթի բեմականացման գաղտնիքները

Մալթայում նոյեմբերի 15-ին կայանալու է «Մանկական եվրատեսիլ-2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթը: Մրցույթին մասնակցելու է 16 երկիր՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո և Ուկրաինա: Մրցույթի հայաստանյան մասնակից Բեթթին և հայկական պատվիրակությունն ակտիվորեն նախապատրաստվում են: Նախապատրաստական աշխատանքների, մրցութային ծրագրի մասին Life.panorama.am-ը զրուցել է «Մանկական եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Բեթթիի հետ:

-Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել մանկական «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթին: Ի՞նչ է քեզ համար նշանակում այդ մասնակցությունը:

-«Մանկական եվրատեսիլ- 2014»-ին որոշեցի մասնակցել, քանի որ այն իմ ամենասիրելի մրցույթներից մեկն է, բացի այդ Եվրատեսիլը ամենամասշտաբային մրցույթն է աշխարհում:Նախորդ տարիներին միշտ հետևել եմ ու անհանգստացել, թե ինչպես ելույթ կունենան մեր հայրենակիցները:

Ի դեպ, ես մասնակցել եմ նաև «Մանկական եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան ընտրական փուլին: Մենք ներկայացել էինք խմբով և զբաղեցրինք 2-րդ հորիզոնականը: Դա ինձ օգնեց, որպեսզի ես ավելի լավ պատրաստվեմ այս տարվա ընտրությանը և ներկայանամ անհատական երգով:

-Ի՞նչ ես քո երգով փորձելու հասցնել հանդիսատեսին:

-Երգս արևի մարդկանց՝ իմ ընկերների մասին է, ովքեր միշտ կողքիս են և օգնում են ինձ, միասին լավ ժամանակ ենք անցկացնում: Ուզում եմ, որ բոլոր մարդիկ այդպիսին լինեն՝ ուրախ, անկեղծ, բարի՝ ինչպիսին իմ ընկերներն են:

-Մրցույթին պատրաստվելու փուլը ոչ միայն պատասխանատու, այլ լարված աշխատանք պահանջող է: Այս ընթացքում ովքե՞ր են քո կողքին, ովքե՞ր են աջակցում:

-Ինձ առաջին հերթին աջակցում են ընտանիքիս անդամները՝ մայրս, հայրս և եղբայրս: Նրանք ինձ անընդհատ ոգևորում են և վստահեցնում, որ ամեն ինչ լավ կանցնի: Իհարկե, կողքիս է նաև իմ շատ սիրելի Գոհար Գասպարյանը, իմ ուսուցիչները՝ պարի ու վոկալի, բեմադրության հեղինակը, իմ ընկերները և էլի շատ մարդիկ:

-Մեր երկիրն արդեն բավական փորձ ունի մանկական Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում մասնակցության առումով: Արդյո՞ք մրցույթի հայաստանյան նախորդ մասնակիցների հետ կան շփումներ: Միգուցե փորձում են իրենց փորձով, խորհուրդներով քեզ աջակցել:  

-Այո, նրանք իմ կողքին են: Ես էլ իրենց շատ-շատ հարցեր եմ տալիս, թե ինչպես են անցնում փորձերը, մրցույթը, ինչ հանդիպումներ են լինում: Իրենք էլ խորհուրդ են տալիս, որ չհուզվեմ, վայելեմ երգելու մի քանի րոպեները: Շատ շնորհակալ եմ նրանց: Իսկ ահա մրցույթի անցած տարվա Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Ավանեսյանը  ինձ հետ կլինի նաև Մալթայում, քանի որ հենց նա է հայտարարելու Հայաստանի տված միավորները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել