Ռալֆ Յիրիկյանը հրաժարվել է օգնել Արսեն Խոջոյանի ընտանիքինArmlur.am-ը գրում է.

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանին գրեթե ոչ ոք այլևս չի հիշում: Խոջոյանների ընտանիքի համար, սակայն, իրենց որդու երկրորդ վերածնունդը դժբախտությունը դժվարությունների է վերափոխել: Ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում է. Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում գտնվող նրանց տունը կիսախարխուլ վիճակում է: Ընտանիքը բաղկացած է 9 անդամից, որոնցից 7-ն աշխատանք գտնել չկարողանալու պատճառով գործազուրկ է, իսկ նախքան Արսենի գերությունը, ըստ ընտանիքի մոր՝ տիկին Սվետլանայի, իրենք մի քանի բանկում վարկային պարտավորություններ ունեին: Արսենի 5-ամսյա գերության շրջանում դեպրեսիայի մեջ հայտնված ընտանիքը, բնականաբար, ֆինանսական խնդիրների մասին մտածելու հնարավորություն անգամ չի ունեցել: Վարկատու բանկերը բարի կամք առ այսօր չեն դրսևորել ու գոնե ժամանակավորապես սառեցրել Խոջոյանների պարտքի աճող տոկոսները: Ազատության շունչը ճաշակելուց հետո, ինչպես բազմիցս ենք գրել, Արսենն առաջին հերթին առողջական խնդիրներն է փոքր-ինչ վերականգնել: Ապա անցել է աշխատանքի՝ իրենց պատկանող անասուններին հետևելով ու իր հետ պատահած դժբախտության արդյունքում ընտանիքի կրած նյութական կորուստները վերականգնելու ակնկալիքով օգնության դիմել մի շարք հայտնի ընկերությունների և գործարարների. Արսենին ավելի շատ մերժել են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել