Դիետոլոգները կազմել են «արգելված » մթերքների ցուցակը, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում նախաճաշին: Ցուցակում են հայտնվել սառը ըմպելիքները, յոգուրտը, խուրման, քաղցրեղենը, ապխտած մթերքները, հում բանջարեղենը և բանանը:

Բանանը շատ հարուստ է մագնեզիումով, և եթե այն հաճախ ուտեք քաղցած ժամանակ, կարող եք խախտել կալիումի և մագնեզիումի բալանսը: Դրանից առաջին հերթին կտուժի սրտանոթային համակարգը: Յոգուրտը չի համապատասխանում նախաճաշին, քանի որ դատարկ ստամոքսում այն ամբողջովին կորցնում է իր օգտակար ազդեցությունը: Ավելի լավ է այն քնելուց առաջ ուտել:

Նարնջի հյութը դատարկ ստամոքսում կարող է գաստրիտ առաջացնել: Իսկ խուրման և լոլիկը նպաստում են քարերի առաջացմանը: Առավոտյան քաղցրավենիք ուտելը հավասարզոր է շաքարախտին մեծ թափ հաղորդելուն: Հում բանջարեղենը կարող է նպաստել ստամոքսում հեղուկի արտադրմանը:

Պարզվում է՝ մեզնից շատերը օրը սկսում են սխալ նախաճաշից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել