Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր բանկի տոկոսների տակ ճռռում են, բայց իրանց «զարգացած» քաղաքաբնակ ցույց տալու համար սրա նրա հաշվին փաբերում ու կլուբներում են գիշերները անցկացնում, դեռ մի բան էլ ռայոնից եկած թասիբով, աշխատասեր, հանուն ընտանիքի մի երկու կանգառ ոտքով գնացող ջահելին անվանում «դե ռայոնից եկած տղա ա էլի»: Ուզում եմ հարցնեմ բա ձեր պապաներն ու մամաները որտեղի՞ց են եկել Երևան... Էդ «ռայոնի տղերքը» մի երկու տարի արտագնա աշխատանքի են դուրս գալիս ու իրանց աշխատասիրության շնորհիվ դառնում են միլիոնատերեր, ազգի բարերարներ, իսկ ձեր նմանները հլը մնում են բրենդային խանութների ռազդիվալկեքում գաղտնի «սելֆի» անելու ու համացանցում պարծենալու հույսին: Մի հատ կանգնեք ու բոյեբոյ ձեզ հայելու մեջ նայեք էլի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hovhannisyan4/posts/851390014911337?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



