Replik.am-ը գրում է․
Բրիտանացիների մեծ մասը դեմ չեն Եվրոմիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուն. Թագավորության մոտ 47 տոկոսը կողմ կքվեարկեին ԵՄ-ից դուրս գալուն, եթե տեղի ունենար համապատասխան հանրաքվեն, գրում է Herald Scotland-ը` հղում անելով YouGov կենտրոնի նոր հարցման արդյունքներին:
Եվրոմիությունից դուրս գալ ամենաշատը ցանկանում են Ուելսում և Անգլիայի Միդլենդս շրջանում, որտեղ հարցմանը մասնակցածների մոտ կեսը ցանկություն է հայտնել դուրս գալ Եվրոպական միությունից:
Իսկ ինչ վերաբերում է մոտ մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու համար հանրաքվե անցկացրած Շոտլանդիային, ապա շոտլանդացիների մեծ մասը ցանկանում է մնալ ԵՄ-ի կազմում:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=48789
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել