Հիանալի նորություններ. այլևս պետք չէ լսել, թե ինչ են ասում կանայք, պարզապես բավական է ուշադիր նայել նրանց, որպեսզի հասկանաս, թե ինչ է ուզում կինը։ Կնոջ մարմինը շատ ավելին է պատմում իր տիրուհու մասին, քան ինքը՝ կինը։ Ընդ որում, մարմինը երբեք գլուխդ չի տանի հորոսկոպների, շորերի, ֆեմինիզմի և այլ կանացի դատարկաբանություններով, իսկ դա, համաձայնվեք, պակաս բոնուս չէ։ Ի օգնություն ձեզ՝ ահա կանանց մարմնի լեզվի հակիրճ բառարան։

Как понять, что хочет женщина, по губам, ногам и подключичным впадинам

Ժպիտ

Բավականին հեշտ է հասկանալ, թե արդյո՞ք աղջիկն ուրախանում է քո ներկայությունից, թե՞ նրա ժպիտն այդ պահին պարզապես շպարի պես մի էլեմենտ է նրա դեմքին։ Անկեղծ ժպտալիս աղջիկը ժպտում է ոչ միայն շրթունքներով, այլև աչքերով, որոնց անկյուններում մանր կնճիռներ են առաջանում, իսկ երեսն ավելի թուլանում է։ Նաև, հետևիր աղջկա պոզային այդ պահին. եթե աղջկա դիրքը հուշում է լարվածության մասին ու անբնական է թվում, ապա նրա ժպիտն էլ չի կարող անկեղծ լինել։

Ոտքեր

Ուշադրություն դարձրեք նրա ոտքերին։ Եթե դրանք դեպի քո կողմ են ուղղված, ապա դա լավ նշան է։ Էլ ավելի խոստումնալից նշան է, եթե նա ձեռքերով թեթևակի շոյում է իր ազդրերը (ու սա միայն մինի շրջազգեստ կրողներին չի վերաբերում)։ Եթե նա թեթևակի կտկտացնում է մատներով իր ծկին կամ էլ ձգում է շրջազգեստի փեշը դեպի վեր, ապա այս ամենն անգիտակից ցանկություն է՝ քո սեքսուալ կիրքն արթնացնելու։

Как понять, что хочет женщина, по губам, ногам и подключичным впадинам

Ցրող նշաններ

Եթե աղջիկն ամեն կերպ ուզում է քեզ ցրել այն փաստից, որ քո կողքին հիմա հակառակ սեռի ներկայացուցիչ է, ապա նա ինքնաբերաբար իջեցնում է իր սեքսուալության արտահայտումը։ Խաչված ձեռքեր, սեղմած շուրթեր, քեզ չնայող հայացք, սեղմած բռունցքներ…. Այս ամենը պետք է հուշեն քեզ, որ քեզ խորհուրդ է տրվում տեսնել նրա մեջ կոլլեգա, ընկեր, քաղաքացի, բայց ոչ ավելին։

Как понять, что хочет женщина, по губам, ногам и подключичным впадинам

Շրթունքների երկայնքով

Կինքը՝ թեթևակի գրգռվածություն զգալիս, կարող է ինքնաբերաբար սկսել ստիմուլացնել այն՝ շուրթերին մազերի ծայրը կամ էլ, ասենք, կոկտեյլի ձողիկը քսելով։ Դա շատ լավ նշան է, առավել ևս հաշվի առնելով, որ դա ինքնին տղամարդկանց համար էլ է գրգռիչ։ Ի դեպ, կինը կարող է անել նույնը՝ լինելով մեն-մենակ, այնպես որ պետք չէ դա մեկնաբանել՝ որպես սեքսի մասին մտորելու ազդանշան։ Դա պարզապես կարող է լինել մի պահ, երբ նա մտածում  է ինչ-որ հաճելի բանի մասին ու ինքնաբերաբար անում է այդ շարժումը։

Как понять, что хочет женщина, по губам, ногам и подключичным впадинам

Մոխրոտիկի էֆեկտ

Հիմա հասկանալի է, թե ինչու էր հայտնի հեքիաթի ոչ պակաս հայտնի հերոսուհին ապաշքյարա կոշիկ կորցնում։ Հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանք հակված են «խաղալ» տղամարդու հետ՝ կոշիկը կիսով չափ հանելով ու այն օդում թափ տալով։ Հավանաբար, նման դեպքերում գործ ունենք նույն ռեֆլեքսի հետ, ինչ կատուների մոտ է. էգը սկսում է թափահարել իր պոչը, երբ տեսադաշտում հայտնվում է նրան «ընդհանրապես չհետաքրքրող» արու։

Как понять, что хочет женщина, по губам, ногам и подключичным впадинам

Բաց մի թող

Եթե կինն ընդունել է լուրջ ու պատասխանատու որոշում՝ քեզ հետ երեկոն շարունակելու ու չարաճճիություններին տրվելու, ապա ամենայն հավանականությամբ նա կանի հետևյալը. ողջ մարմնով կշրջվի դեպի քեզ, թեթևակի կթիկնի աթոռի մեջքին ու կփորձի հնարավորինս ճշգրտորեն նմանակել այն դիրքը, որում դու ես նստած։ Հնարավոր է անգամ, որ նա սկսի կրկնել քո ժեստերն ու բառերը, որոնք դու հենց նոր ես օգտագործել…

- Այո՞։
– Այո։

- Դու նո՞ւյնպես։
– Ես նույնպես։

- Իսկ գուցե՞…
– Գուցե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել