Ֆիլմերում բոլոր սուպերհերոսներն իրենց մեջ մարմնավորում են յուրաքանչյուր անհատի երազանքը՝ օժտված լինել որևէ հատուկ տաղանդով և առանձնանալ սովորական մարդկանցից: Մանուկ հասակում Դուք, հավանաբար, կարդացել եք կոմիքսներ կամ դիտել տարատեսակ մուլտֆիլմեր այնպիսի մարդկանց մասին, որոնք օժտված են գերմարդկային ուժով: Սակայն, հետևելով հորինված հերոսների կյանքին, մենք մոռանում ենք, որ իրական կյանքում ևս կան այնպիսի անհատներ, որ ժամանակը և էներգիան տրամադրում են իրենց վերերկրային ունակությունների ընդլայնմանը: Երկար տարիներ աշխարհում լուրեր էին շրջում անսովոր տաղանդներով օժտված մարդկանց մասին: Այդ տղամարդիկ և կանայք գենետիկ մուտացիաների շնորհիվ ունակ են իրականացնել անհավանականը: Նրանք բոլորն էլ զարմանահրաշ են. ինչ-որ մեկն ունակ է վախեցնել բոլորին, իսկ ինչ-որ մեկն էլ, ընդհակառակը, ուշադրություն գրավել և իր տաղանդներն ուղղել բիզնեսում և մշակույթում հաջողություն գրանցելուն:
10. Մագնիս-մարդը
![]()
Ճիշտ այնպես, ինչպես «Իքս մարդիկ» ֆիլմից բոլորին հայտնի Մագնետոն, Լյու Թոու Լինն օժտված է մագնիսականության շնորհով: 80-ամյա մալազիացին բավականին հայտնի անհատ է իրենց շրջանում: Նրա տունը միշտ լի է մեծաքանակ այցելուներով, որոնք ցանկանում են տեսնել, թե ինչպես է նա դեպի իրեն ձգում մետաղական առարկաները: Լինը ունակ է միանգամից 36 կիլոգրամ մետաղ բարձրացնել, սակայն առարկաներից յուրաքանչյուրը չպետք է գերազանցի 2 կիլոգրամը: Իրականում, այս տղամարդու ունակությունը մի փոքր այլ բնույթ ունի. նրա մաշկը դեպի իրեն է ձգում ոչ միայն մետաղական, այլև այլ նյութերից պատրաստված առարկաներ: Լինի երեք թոռնիկները ևս իրենց պապիկից ժառանգել են այս յուրահատկությունը:
9. Ուլտրահամարձակ տղան
![]()
Դին Կարմազեսի համարձակությունը ապշեցնում է. նա 50 նահանգներում հասցրել է մասնակցություն ունենալ 50 մարաթոնների, որոնք ընդհանուր հաշվով տևել են 50 օր: Նրա մնացյալ սխրագործությունների շարքում կարելի է նշել 350 կիլոմետրանոց անընդմեջ վազքը, որը տևել է 3 օր: Դեռևս երեխա ժամանակ Կարմազեսը սիրում էր վազել տնից դպրոց և վերադառնալ նույն կերպ` հայտնաբերելով, որ դա բավականին հետաքրքիր զբաղմունք է: Սթեն Լին իր «Գերմարդիկ» հեռուստաշոուում նշում է, որ Դինը այդ յուրահատուկ ունակության համար պետք է շնորհակալ լինի իր օրգանիզմին, որը երկարատև ծանրաբեռնվածության ժամանակ նվազեցնում է կաթնաթթվի արտադրությունը: Հենց կաթնաթթուն է մեղավոր բոլոր այն հիվանդագին զգացողությունների մեծամասնության մեջ, որոնք առաջանում են ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
8. Ծնոտներ
![]()
Դեռ երեխա ժամանակ Ռատակրիշնան Վելուն ուսում է ստացել հնդիկ գուրուի մոտ, որը նրան ցույց է տվել` ինչպես է հնարավոր կենտրոնացնել բոլոր ուժերը մարմնի մի հատվածում: Այժմ նա ամենաիրական պողպատե ծնոտների հպարտ կրողն է: 297 տոննայանոց գնացքը 2.8 մետր տարածություն քաշելով ` նա այդ բնագավառում սահմանեց աշխարհի ռեկորդ:
![]()
Վելուն պնդում է, որ իր գերհնարավորությունների մեծ մասն առաջացել է շնորհիվ հնդկական մտասուզման (մեդիտացիայի) պրակտիկայի: Նրա մարզանքներն անց են կացվում դաժան գրաֆիկով, որն իր մեջ ներառում է առավոտյան վերկաց 4:40-ին, հատուկ վարժություններ ծնոտների համար, ծանրության բարձրացում և 25 կիլոմետրանոց վազք: Վելուն խիստ բուսակեր է, այդուհանդերձ, դա նրան չխանգարեց զբաղվել ուժային սպորտի ձևերով:
7. Սուպերտղա
Մեզանից շատերը ստիպված են մարզասրահներում մի քանի ժամ շարունակ ծանր մարզանքներ կատարել, որպեսզի մկանոտ մարմնով հպարտանալու հնարավորություն ունենան: 1999թ. Գերմանիայում լույս աշխարհ եկավ Լիամ անունով մի տղա, որի մարմինն այնպիսի տեսք ուներ, ասես պատկանում էր իրական կուլտուրիստի: Այս ֆենոմենը բազմաթիվ բժիշկների ստիպեց գլուխ կոտրել: 4 տարեկանում տղան կարողանում էր բարձրացնել իր տարիքայիններից 6 կիլոգրամ ավել քաշով առարկաներ: Վերջինիս պատճառը հանդիսացավ գենետիկ մուտացիան՝ ազդեցություն ունենալով մկանների աճին, ինչն էլ սկսեցին կիրառել ընտանի կենդանիների աճեցման համար, որից մեծ ջանքեր էին պահանջվում: Դեռևս հայտնի չէ, թե հետագա ինչպիսի ազդեցություն ցույց կտա այդ մուտացիան տղայի վրա:
6. Ռենտգեն-աղջիկը
Եթե այնպիսի երեխաներ, ինչպիսին Նատաշա Դեմկինան է, հետագայում ևս լույս աշխարհ գան, ապա մարդկության մոտ ուղղակի կնվազի ռենտգեն սարքավորումների կիրառման անհրաժեշտությունը: Այս աղջիկն ունակ է տեսնել ամեն ինչ, ինչը տեղի է ունենում մարդու ներքին օրգանների հետ: 10 տարեկանից նա գտնվում է հոռետեսների առանձին ուշադրության կենտրոնում, որոնք չեն կարողանում ընդունել նույնիսկ այն միտքը, որ դա հնարավոր է: Սարանսկի բժիշկները (հենց այնտեղ էլ ծնվել է աղջիկը) նույնիսկ փորձարկում կատարեցին: Աղջիկը կարողացավ տպավորիչ քանակությամբ հիվանդության դեպքեր ախտորոշել ՝ ճանաչում ձեռք բերելով տեղաբնակների մոտ, որոնց մեջ էին և´ հաճախորդներ,´ և բժիշկներ: Discovery հեռուստաալիքը առանձին տեսաշար նկարահանեց՝ նվիրված նրա շնորհին, որտեղ ցուցադրվեց, թե ինչպես նա մարդու մոտ հայտնաբերեց թոքերի քաղցկեղ:
5. Պարոն Ցուրտը
![]()
Յուրաքանչյուր մարդ ունակ է վերահսկել իր մարմնի ջերմաստիճանը, անհրաժեշտ է միայն ոչ մեծ պրակտիկա: Սա հիշատակվում է նույնիսկ Յոգա Սուտրա Պաթանջալի տեքստերում, սակայն քչերը կցանկանան ժամանակ վատնել և բավական ուժ ներդնել այդ ունակությանը հասնելու համար: Վիմ Խոֆն այն եզակիներից մեկն է, որ պրակտիկ կերպով ներկայացնում է այսպես կոչված Թումմո տեխնիկան: Չնայած նրան, որ հաճախ Արկտիկական շրջանում ջերմաստիճանն իջնում է մինչև 20ºС, Խոֆն իր վազքի համար ուսումնասիրեց հենց այդ շրջանը, և հետաքրքիրն այն է, որ նա վազում էր կիսամերկ: Նրա ձեռքբերումներից կարելի է նշել մարաթոնը, որը նա վազեց բոբիկ, հագած միայն կիսաանդրավարտիք, Կիլիմանջարո լեռան վրա ամբողջ մի օր անցկացնելը՝ կրկին միայն կիսաանդրավարտիքով, ինչպես նաև արկտիկական սառույցների տակ 66 մետրանոց լողը և 1 ժամ 13 րոպե սառույցի մեջ գտնվելը:
4. Խոշտանգումների թագավոր
![]()
Նույնիսկ ամենահամակերպվող մարդիկ ժամանակ առ ժամանակ տառապում են տարատեսակ ցավերից, սակայն դա չի վերաբերում Թիմ Կրիդլանդին, որը հայտնի է նաև որպես խոշտանգումների թագավոր՝ Զամորա: Բեմում լինելու ողջ պատմության ընթացքում նա հասցրել է կուլ տալ անթիվ քանակությամբ թրեր, խոցել դրանցով իր մարմինը և նույնիսկ միայն ձեռքերի օգնությամբ՝ առանց որևէ գործիքի, ծառերի մեջ իրական մեխեր մտցնել: Թիմի խոսքերով, ցավի հաղթահարման համար նա կիրառում է իր մտավոր ուժը, բացի այդ, երկար տարիների փորձը թույլ է տվել գտնել ցավն անտեսելու հատուկ միջոցներ: Նա նաև գիտի մարմնի այն հատուկ կետերը, որտեղ կարելի է խրել սուր գործիքները՝ խուսափելով արյունահոսությունից:
3. Ամենակեր մարդը
Պատկերացրեք, որ Դուք կարող եք ուտել բացարձակապես այն ամենը, ինչ կդնեք բերանում: Ֆրանսիացի արվեստագետ Միշել Լոտիտոն օժտված էր անհավատալի մարսողական համակարգով: Այս ունակությունը նրան թույլ էր տալիս ուտել այն ամենը, ինչ ընկնում էր աչքի առաջ՝ ներառյալ ապակի, ռետին կամ մետաղ: Ցավոք, նա տառապում էր այնպիսի հիվանդությամբ, որն ախորժակ էր առաջացնում ոչ ուտելի առարկաների հանդեպ, ինչպես օրինակ՝ ցեխը, քարերը և երկաթը: Նրա ամենատպավորիչ ուտեստներից մեկը Cessna ավիաընկերության ինքնաթիռն էր, որը նա կերավ երկու տարվա ընթացքում: 1959-1997թթ. Լոտիտոն սննդի մեջ ընդհանուր հաշվարկով օգտագործեց 9 տոննա մետաղ:
2. Լուսանկարային հիշողություն
Սթիվեն Ուիլթշիրը տառապում է ամնեզիայով, սակայն դա նրան չի խանգարում վերարտադրել քաղաքների իրական նկարներ՝ օգտվելով անիրական թվացող լուսանկարային հիշողությունից: Այս ունակությունը նրա ինտուիցիայի հետ մեկտեղ Սթիվենին օգնեցին ֆինանսական պլանում դառնալ հաջողակ նկարիչ: Նա, իսկապես, մինչև մանրագույն դետալները վերստեղծում է շենքերի ամբողջական տեսքը և կառուցվածքը: Ընդամենը մեկ թռիչքը Նյու-Յորքի վրայով նրա համար բավական էր, որպեսզի հետագայում ճիշտ տեղում նկարեր բոլոր շենքերը և առարկաները: 2006թ. նա Youtube-ում թողարկեց տեսահոլովակների մի շարք, որոնք ցույց էին տալիս հիշողության միջոցով քաղաքային լանդշաֆտների վերստեղծման գործընթացը:
1. Ամենաճկուն մարդը
![]()
Խավիեր Բոտետը հայտնի է դարձել իր անհավանական ճկուն վերջույթների շնորհիվ: Բավականին վերջերս նա հասցրեց նկարահանվել «Գիլերմո Դել Տորրո» ֆիլմում՝ խաղալով գլխավոր դերը: Հինգ տարեկան հասակում Խավիերի մոտ ախտորոշեցին Մարֆանա համախտանիշը, որը մարդկանց օժտում է բարձր հասակով, երկար և բարակ ձեռքերով, ոտքերով և մատներով: Բացի այդ, համախտանիշը վերջույթները դարձնում է այնքան ճկուն, որ դա ուղղակի շշմեցնում է մարդկությանը: Եվ չնայած մեծամասնությունն իր վրա խաչ կդներ նման հիվանդության պատճառով, Խավիերը դա ընդունեց որպես խաղաքարտ և որոշեց նկարահանվել կինոնկարներում:



