Replik.am-ը գրում է․

Արտասահմանյան ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ Էբոլայի կասկածանքով Բրյուսելի մասնագիտացված հիվանդանոց է տեղափոխվել Սիերա Լեոնեից ժամանած ուղևոր:

Նշվում է, որ «Բրյուսելի ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի անդամները բացահայտել են հիվանդին թռիչքի ընթացքում և մեկուսացրել նրան մյուս ուղևորներից:  Առաջիկա օրերին կպարզվի արդյոք ուղևորը հիվանդ է Էբոլա վիրուսով, թե ոչ:

Ուղևորի ազգությունը չի հաղորդվում: Հիշեցնենք, որ Բելգիայում ավելի վաղ հնարավոր վարակման մի քանի դեպք է արձանագրվել, սակայն բոլոր հետազոտությունները բացասական արդյունք են տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել