Life.panorama.am-ը գրում է․
Մոտ օրերս լույս կտեսնի հայտնի երգչուհի, հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի «Իսկական սեր» (True Love) գիրքը: Իր մեմուարներում Ջենիֆերը պատմում է ընտանեկան կյանքի մասին, և թե ինչպիսին պետք է լինի իր ընտրյալը:
Իր ամուսնալուծության մասին դերասանուհին գրում է, որ այն երկարատև մտորումների ու վերապրումների արդյունք էր: Այդ ամռանը (2001 թվականի) Լոպեսը ունեցել է շատ ֆոտոսեսիաներ, կարիերայում մեծ հաջողություններ, առողջ երեխաներ: Բացի այդ, հունիսի 5-ին Ջենիֆերը նախկին ամուսնու` Մարկ Էնթոնիի հետ նշել է համատեղ կյանքի 7-րդ ամյակը: Հենց այդ ժամանակ էլ երգչուհու մոտ կասկածներ են առաջացել իր կյանքի ու ամուսնության վերաբերյալ:
«Մի օր մայրիկիս հյուր էի գնացել: Ամեն ինչ լավ էր, սակայն հոգիս ինչ-որ բան կրծում էր: Ես նետվեցի դեպի մայրս, սկսեցի լացել և հայտնել նրան, որ այլևս չեմ կարող ապրել ամուսնուս հետ»,-պատմում է Լոպեսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ