1Բոլորս էլ յուրաքանչյուր ապրանքատեսակի վրա նկատում ենք արտադրող կազմակերպության լոգոտիպը: Սակայն արդեն այնքան ենք ընտելացել դրանց տեսքին, որ այլևս չենք մտածում ունեցած նշանակության մասին: Չէ՞ որ կազմակերպության լոգոտիպի ընտրության հարցում ծախսվում է ոչ մեկ տարի և ոչ էլ մեկ միլիոն դոլար: Շատ հաճախ պարզագույն իսկ նկարում կա հատուկ, թաքնված իմաստ… 

clip_image002«Fedex» ընկերության լոգոտիպը արտաքինից բավականին պարզ է՝ մեծ տառեր մանուշակագույն և հագեցած նարնջագույն երանգների մեջ: Թվում է՝ պարզունակություն է: Սակայն հարցն ամենևին էլ դրանում չէ: Նայեք ուշադիր: «Е» և «Х» տառերը լոգոտիպի մեջ պատկերում են ատրճանակ: Դրա վրա քչերն են ուշադրություն դարձնում, սակայն ենթագիտակցության վրա այն հիանալի է գործում և առաջացնում է արագության և պրոֆեսիոնալիզմի զգացողություն:
clip_image003Շատերն են համարում, որ Mcdonald’s արագ սննդի ցանցն իր լոգոտիպի ստեղծման համար վերցրել է անվան առաջին տառը՝ «М», մեծացրել այն և ներկել ոսկեգույն: Դա մասամբ է այդպես: Այս նշանը կրում է հոգեբանական ասպեկտ: Ըստ Ֆրեյդի՝ այս ձևը նույնացվում է կերակրող կնոջ կրծքի հետ:
clip_image004Լոնդոնի թանգարանում քաղաքի ստեղծման պատմությունը կարելի է իմանալ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Դրա համար էլ լոգոտիպը նրանց մոտ համապատասխան է: Յուրաքանչյուր շերտը քաղաքի աշխարհագրական սահմանն է՝ տարբեր ժամանակներում: Հիմնավորված է նաև գունավոր երանգների օգտագործումը: Դրա նպատակը երիտասարդությանը գրավելն է:

clip_image005«Adidas» սպորտային խանութների ցանցի անվանումը ձևավորվել է ստեղծողի՝ Ադոլֆ Դասսլերի անունից: Լոգոտիպը բազմիցս փոխվել է, սակայն միշտ իր մեջ ներառել է երեք շերտերը: Ներկայումս դրանք հակված են և պատկերում են եռանկյունի՝ լեռ: Սա այն խոչընդոտների սիմվոլիկ պատկերն է, որոնք պետք է հաղթահարեն մարզիկները:

clip_image0061800-ական թվականներին երկու ընկերությունների միավորման արդյունքում ձևավորվեց «Mitsubishi» ընկերությունը: Նոր ընկերության լոգոտիպը ստեղծվել է հետևյալի հիման վրա՝ կաղնու երեք տերև և երեք ադամանդ: «Mitsubishi»-ն էլ հենց թարգմանվում է որպես «երեք ադամանդ»: Լոգոտիպի կարմիր գույնը խորհրդանշում է ֆիրմայի վստահությունը՝ իր թողարկած արտադրանքի որակի հարցում:
clip_image007«Google» լոգոտիպը բաղկացած է միայն տառերից՝ ներկայացված տարբեր գույներով: Սակայն դա ևս ուղիղ կապ ունի ընկերության իմիջի հետ: Դիզայներների նպատակը եղել է պարզ լոգոտիպի ստեղծումը՝ առանց ավելորդ սպեց-էֆեկտների, որպեսզի փոխանցեն այն փաստը, որ դա դինամիկ զարգացող ընկերություն է՝ բավականին պարզ բնույթով:clip_image008Animal Planet լոգոտիպում, որը ստեղծվել է 2008թ., հեղինակներն օգտագործել են կանաչի տարբեր երանգներ և մի տառը շրջել են՝ ամենևին էլ ոչ պատահական: Այն խորհրդանշում է ջունգլին և պարզունակ բնազդները: Նախատեսված է տարաբնույթ լսարանների համար:clip_image009Շատերը գիտեն, որ NBC լոգոտիպը սիրամարգի բացված պոչ է: Սակայն ինչո՞ւ է այդպես ստացվել: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ երբ ստեղծվեց լոգոտիպի այս դիզայներական տարբերակը, NBC-ը պատկանում էր Radio Corporation of America (RCA) էլեկտրոնիկայի ընկերությանը, և դեռևս նոր էին թողարկվել առաջին գունավոր հեռուստացույցները: Լոգոտիպը պետք է փոխանցեր նոր սերնդի հեռուստացույցների բոլոր առավելությունները:

Թիթեռնիկի և ծիածանի տեսքով լոգոները միանգամից մերժվել էին՝ համարվելով ոչ այդքան կրեատիվ: Արդյունքում ընտրությունն ընկավ սիրամարգի պոչի վրա, իսկ լոզունգը՝ «NBC-ն հպարտ է իր նոր գունավոր հեռուստացույցով» (վերաձևակերպված արտահայտությունը՝ «հպարտ, ինչպես սիրամարգ):
clip_image010Ամազոն կայքի լոգոտիպը արտաքինից հասարակ է: Սակայն այն ևս ունի իր թաքնված նշանակությունը: Նարնջագույն սլաքը խորհրդանշում է կայքի միջոցով գնումներ կատարած հաճախորդների գոհունակության ժպիտը: Բացի այդ, ուշադրություն դարձրեք նաև սլաքի դիրքին՝ «А»-ից «Z»: Դրանք լատինական այբուբենի առաջին և վերջին տառերն են: Դա թաքնված ակնարկ է այն մասին, որ կայքում կարելի է գտնել անհրաժեշտ ամեն բան:clip_image011Պեպսի ընկերությունը մի անգամ չէ, որ փոխել է իր լոգոտիպը: Ներկայումս այն ունի շրջանի տեսք, որը բաղկացած է երկու մասերից՝ տարբեր գույների (կարմիր և կապույտ), և առանձնացված է ալիքաձև սպիտակ շերտով: Գույները կանխամտածված օգտագործվել են Ամերիկայի դրոշին համապատասխան:

Լոգոտիպերի տարբերակմամբ զբաղվող կազմակերպությունը բավականին վերջերս հաշվետվություն ներկայացրեց 27 երկրներում, որտեղ բացատրվում էր լոգոտիպերի ամբողջական նշանակությունը: Այն կապված է Պյութագորասի թեորեմի, Երկրի մագնիսական դաշտի, հարաբերականության տեսության և այլնի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել