Esem.am-ը գրում է․
Վերջին տարիներին հայ հայտնիները մեկը մյուսի հետևեց լքում են ամուրիների շարքերը: Հյուրախաղերով հաճախ արտերկիր մեկնող հայտնի տղամարդկանցից շատերի սիրտը նվաճել են հենց այնտեղ ապրող հայուհիները:
ESem.am-ն առանձնացրել ու ներկայացնում է հայտնի տղամարդկանց, որոնց ընտրյալն արտերկրում ապրող հայ աղջիկ է՝ խոստանալով առաջիկայում ներկայացնել հայտնի կանանց արտերկրում ապրող սիրելիներին:)
Արամե և Աննա
Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը Դոնի Ռոստովից է: Մոտ 4 տարի ընկերություն անելուց հետո նրանք ամուսնացան 2013 թվականի ամռանը: Հարգելի պատճառներով հարսանիքին պատրաստվող զույգը տոնական խնջույք չի ունեցել: Ամուսիններն այժմ բնակվում են Երևանում:
Չարենց՝ Կարեն - Աննա
Այս ամռանն ամուրիների շարքը լքեց նաև «Վիտամինցի» Չարենցը՝ Կարեն Սահակյանը, հավերժ սիրելու և հավատարիմ լինելու երդում տալով Գերմանիայում բնակվող Աննային: Նորապսակներն այժմ ապրում են Հայաստանում, սակայն խոսակցություններ են պտտվում, որ հումորիստը մշտական բնակության նպատակով Գերմանիա մեկնելու ցանկություն ունի:

Դելո՝ Վահագն - Ռուզաննա
Մի շարք հումորային նախագծերից հայտնի Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի կինն ԱՄՆ-ից է: 2013 թվականին ամուսնացած զույգը որոշ ժամանակ Հայաստանում ապրելուց հետո տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղ բնակվում է Ռուզաննայի ընտանիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ