ԽՐՈՆԻԿԱԿԱՆ ՀԱԶ
Խրոնիկական հազը մոլեգնում էր Հին Աշխարհում դարեր շարունակ: Չնայած բազմիցս կրկնվող «Ներեցե´ք» արտահայտությանը՝ մարդիկ զանգվածաբար հազում էին և վարակում մեկը մյուսին։ Միայն Անատոլի Լևենգուկին հաջողվեց իր էլեկտրական ապակե մանրադիտակի միջոցով նկատել հիվանդության հարուցիչին: Պարզվեց, որ դա սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) վիրուսն է: Այն բանից հետո, երբ հայտնաբերվեց հազի հարուցիչը, այն անհետացավ՝ իր տեղը զիջելով ՍՇՀ-ին:

ՆԱՎԱՀԱՆԳՍՏԱՅԻՆ ՃՈՂՎԱԾՔ(ԳՐԻԺԱ)
Այս լուրջ հիվանդության առաջին բռնկումների մասին նկարագրել են դեռևս հին կարթագենացիները:  Ծանր բեռների հետ միասին հիվանդությունը փոխանցվում էր մի նավահանգստից մյուսը, և մեր դարաշրջանի սկզբում արդեն չկար մի նավահանգսիտ, որտեղ բեռնակիրների շրջանում չմոլեգներ նավահանգստային ճողվածքը:  Վերամբարձ կռունկների և բեռնիչ մեքենաների ի հայտ գալու հետ այս համաճարակն ինքնըստինքյան վերացավ:


ՀԱՎԱՅԻՆ ՁԱՆՁՐՈՒՅԹԸ կամ ՀՈՐԱՆՋԵԼՈՒ համաճարակը, 1647թ.-ին անցնելով Եվրոպայի տարածքով, բնակչության կեսի մոտ տեղից դուրս գցեց ծնոտները և պատռեց բերանները:



ԿԱՏՎԱՅԻՆ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ
 Այս համաճարակն ընդգրկեց Եվրոպայի մի շարք երկրներ, երբ ինկվիզիցիան ասեկոսեներ տարածվեցին, թե իբր կատուները շներին կատաղության են հասցնում: Հարյուր հազարավոր անմեղ կատուներ կախվեցին մարդկանց տգիտության պատճառով:

 Ռուսիայում երկար ժամանակ տարածված էր ՔԱՋԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ համաճարակը, որը փոխանցվում էր բերնեբերան, երբեմն  հեքիաթասացների միջոցով: Ներկայումս քաջառողջությունը լիովին արմատախիլ է արվել ժամանակակից բժշկության կողմից:

ՑՐՎԱԾ ՏԻՖ
Հիվանդություն, որի պատճառով հիվանդները բառացիորեն փոշիանում էին՝ վերածվելով տիֆով վարակված մի քանի կիլոգրամ փոշու: Հիվանդությունը հաղթահարվեց միայն փոշեկուլի գյուտից հետո:

1940-ական թթ.-ին ֆաշիստական Գերմանիայի վրա մեկը մյուսի հետևից գրոհեց գրիպի մի քանի ալիք՝ շտուրմբան գրիպ, բրիգադեն գրիպ, օբերգրուպեն գրիպ: Այս համաճարակներն ընտրում էին մարդկանց հիմնականում վերմախտի բարձրաստիճան սպայական կազմից: Բազմաթիվ հետազոտողների կարծիքով՝ վարակը երկիր էին բերել ռուս լրտեսները, ինչի մասին է վկայում հիվանդության իրական պատմության վրա հիմնված «Մայոր Վիրուս» ֆիլմը:

ՍԱՂՄՈՆԱՁՈՒԿ
Սաղմոնաձկան համաճարակը ծագել է 1986թ.-ին Ղրիմում: Տեղի ունեցավ հետևյալը: Սաղմոնաձուկը լողում էր փորը դեպի վեր և թիավարում ծովում ուղիղ դեպի ձկնորսների ցանցը՝ կարծես գերի հանձնվելով: Ձրի սաղմոնաձուկը խժռելով՝ մարդիկ դարձան անաշխատունակ: Նրանք ևս պառկում էին փորը վեր ցցած և խռռացնում: Երբեմն հիվանդները, սննդից հագեցած, կազմակերպում էին ծեծկռտուքներ և ալարկոտ գործադուլներ:

ԳԻԲՈՆՅԱՆ ԺԱՆՏԱԽՏ
 Դեռևս XX դարի սկզբին կապիկն ուսին մի լուսանկարչի կողմից Սոչի բերված այս սարսափելի հիվանդությունը վարակեց ողջ Սևծովյան առափնյա հատվածը և մինչ այժմ չի հաղթահարվել: Այսօր էլ այստեղ-այնտեղ հանդիպում են  ուսերին կապկանման գերաճ ունեցող մարդիկ:

ԽԺՌՈՒՄ
1988թ.-ի հուլիսին № 10130 զորամասում տարածված  խժռելու ախտանիշն ընդամենը մեկ գիշեր մոլեգնելու արդյունքում պատճառ դարձավ պահեստից ինը արկղ  ժամկետանց պահածոյացված տավարի մսի պակասելուն: Հաջորդ օրը զորամասում տիրեց փորլուծության համաճարակը: Սակայն ավագ ենթասպա Վերզոևի արագ և խելամիտ գործողությունների շնորհիվ, ով փոխեց պահեստի կողպեքը և  կոտրեց զուգարանի կողպեքը, անձնակազմը փրկվեց համաճարակից:

 Մենք հակիրճ ներկայացրեցինք ամենահայտնի վարակները, որոնք ընդգրկել են մեր մոլորակը: Սակայն, պետք չի մոռանալ նաև համաճարակների պոտենցիալ աղբյուր հանդիսացող այլ վարակների մասին, ինչպիսիք են՝ բուրբոնային ժանտախտը (որը կյանքից զրկել է բոլոր Բուրբոններին), կախված արիշտան (վարակում է ականջախեցիները), ստուլբրյակը, գրիպը, վալերան, խոզուկը, աղջկական երախը…
Այս հիվանդություններից շատերը մինչ այժմ էլ չեն թողնում մարդկությանը հանգիստ ապրել և մահանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել