Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
6. Մոռացված դատական գործ, որի շնորհիվ երկու այլ գործ շահեցին

Ջորջ Բոդլը Մարի Լաֆարժի պատճառով մահվան դատապարտվեց։ Նա անգամ չէր էլ ճանաչում Լաֆարժին։ Նա պարզապես կատաղեցրեց մի շատ կարևոր մարդու։ Բոդլը սպանեց իր հորը՝ ժառանգություն ստանալու համար։ Մենք դա գիտենք, քանի որ արդարացվելուց կարճ ժամանակ անց նա գլուխ էր գովում բարեհաջող հանցանքի համար։ Նա արդարացվեց, քանի որ Ջոն Մարշը՝ այն քիմիկոսը, ով պատասխանատու էր թույների կիրառման ապացույցների համար, ձեռնունայն ներկայացավ դատարան։
Մարշն այդտեղ մեղավոր չէր։ Այ ժամանակ մկնդեղի առկայությունը պարզելուն միտված թեստերի արդյունքները հաճախ էին անհետանում, և ատենակալները ստիպված էին հավատալ քիմիկոսի բանավոր խոսքին։ Մարշը, լսելով Բոլդի արդարացման մասին, վերադարձավ աշխատանքին ու ստեղծեց մկնդեղի՝ կայուն արդյունքներ տվող թեստ։ Այդ ժամանակից ի վեր տարածում ստացավ գործի բոլոր, այդ թվում՝ քիմիական ապացույցների պահպանման միտումը։ Լաֆարժի գործով դատավարությունը Մարշի դեբյուտն էր։ Քննիչները ստուգեցին Լաֆարժի ամուսնու մարմինը, ով թունավորվել էր գոգոլ-մոգոլից, բայց ոչինչ չգտան, սակայն նրանք մեծ քանակությամբ մկնդեղ գտան գոգոլ-մոգոլում։ Օրֆիլան վկայություն տվեց դատարանում։ Մարշի թեստի արդյունքները հայտնի դարձան, ու Լաֆարժը դատվեց։ Այն ժամանակ նա մեծ համակրանք էր վայելում, նա բանտում մեմուարներ գրեց, և ոմանք մինչ օրս էլ հավատում են, որ նա անմեղ էր։
7. Հանցանքի ու զենքի համադրում

Ջորջ «Բագս» Մորան
1929 թ.-ի փետրվարի 14-ին Ջորջ «Բագս» Մորանի հանցախմբի 5 անդամ փորձեցին գողանալ վիսկիի ապրանքախումբը, որը նախատեսված էր Ալ Կապոնեի համար։ Երբ նրանք զբաղեցրին այն ավտոտնակը, որտեղ պետք է հասցվեր բեռը, նրանց մոտեցան 4 անծանոթներ։ Ոստիկանական համազգեստ հագած երկու մարդ Մորանի հանցախմբին կարգադրեցին պատի մոտ կանգնել։ Երբ հանցախումբը կանգնեց դեմքով դեպի պատը, անծանոթները կրակեցին նրանց։ Նրանցից մեկը 12-կալիբրանոց որսորդական հրացան օգտագործեց, իսկ երկուսը՝ Թոմպսոնի ատրճանակներ։

Քելվին Հուքեր Գոդդարդ
Այս փաստերից շատ քչերը հայտնի դարձան հանցագործությունից անմիջապես հետո։ Թեպետ հանցախմբի անդամներից մեկը հանցանքից հետո մի քանի ժամ ողջ մնաց, նա ոչինչ չպատմեց։ Սուրբ Վալենտինի օրվա արյունահեղությունից հետո տուժածների թվում կենդանի մարդ չմնաց, ոչ էլ անմիջական ականատեսներ կային, թեպետ ոմանք կարծում էին, որ այս գործում ոստիկանության մատը խառն էր։ Գործի քննությանը միջամտեց բժիշկ Քելվին Հուքեր Գոդդարդը։ Նա մի գիտնական էր, ով դեռ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից էր լրջորեն զբաղվում զենքերի ուսումնասիրությամբ։ Նա հասկացավ, որ ատրճանակների ակոսները նույնպիսի արժեք ունեն, ինչ մատնահետքերը։ Նա կարող էր որոշել ատրճանակի մոդելը հանցանքի վայրում թողած հետքերից։ Մասսայական սպանության դեպքում նա նախ բացառեց ոստիկանության աշխատակիցների կողմից օգտագործվող ատրճանակների մոդելները՝ մաքրելով ոստիկանության հեղինակությունը։ Նա անգամ ապացուցեց, որ կարող է անգամ բացառիկ զենքը կարող է իդենտիֆիկացնել։ Երբ ոստիկանի սպանության համար ձերբակալվեց Ֆրեդ Բյորկը, և նրա տանը գտան Թոմպսոնի երկու ատրճանակ, Գոդդարդը ճանաչեց դրանց մեջ այն զենքը, որն օգտագործվել է տվյալ արյունահեղության ժամանակ։ Նա ապացուցեց հասարակ մարդկանց ու գիտնականներին, որ կարելի է հետևել ոչ միայն մարդկանց, այլև զենքերը։
8. Ամենաառաջին անգամը

1784 թ.-ին Ջոն Թոմսը կրակեց Էդվարդ Քուլշոուի գլխին ու սպանեց նրան։ Որևէ աղբյուրում չի նշվում, թե Թոմսն ինչու գնաց այդ քայլին։ Միայն հիշատակվում է, որ Թոմսի գրպանում թերթի պատառիկ կար։ Քուլշոուի գրպանում հայտնաբերվել է թերթի ծվեն, որը համընկնում է Թոմսի գրպանում հայտնաբերված թերթի պատառիկի հետ։ Այն ժամանակ մարդիկ հաճախ թերթերում էին պահում վառոդն ու պարկուճները։ Այն փաստը, որ Թոմսոնի մոտ կար թերթի համապատասխան պատառիկ, ապացուցում է, որ նա է մարդասպանը։ Սա, ըստ ամենայնի, առաջին անգամն է, երբ կիրառվել է դատաբժշկական փորձաքննություն։ Սակայն եկե՛ք գործը դիտարկենք Թոմսոնի տեսանկյունից։ Մարդկության պատմության մեջ առաջին անգամ նոր գիտություն է կիրառվում, ու արդյունքում հենց քեզ են ձերբակալում։ Ինչպիսի ձախորդություն։
9. Ֆրայի չափանիշ

Այս գործը հասավ Գերագույն դատարան։ 1920 թ. նոյեմբերին բժիշկ Ռոբերտ Բրաունին գնդակահարեցին իր գրասենյակում։ Բրաունի գործընկերը հետապնդեց այն երիտասարդին, ով փախչում էր գրասենյակից։ Երիտասարդը մի քանի կրակոց արձակեց իրեն հետապնդողի ուղղությամբ, սակայն վրիպեց։ Որոշ ժամանակ անց ուրիշի տարածք ներխուժելու ու գողության մեղադրանքով ձերբակալված մի երիտասարդ խոստովանվեց սպանության մեջ։ Այս խոստովանությունը մինչ օրս էլ վիճաբանությունների տեղիք է տալիս։ Երբ գործը դատարան հասավ այդ երիտասարդը՝ Ջեյմս Ֆրայը, հրաժարվեց իր խոստովանությունից և հայտարարեց, որ սպանության պահին գտնվել է ընկերոջ մոտ։ Նրա փաստաբանը խնդրեց նրան մի նոր թեստ անցնել, որն անցկացվում էր Վիլյամ Մարրսթոնի կողմից։ Ըստ Մարսթոնի՝ «ստի դետեկտորի թեստը» ապացուցեց, որ Ֆրայն անմեղ էր, սակայն դատարանը հաշվի չառավ թեստի արդյունքները, և Ֆրայը ձերբակալվեց։ Ֆրայի փաստաբանը բողոքարկեց որոշումը՝ նշելով, որ թեստի արդյունքները գիտականորեն հիմնավորված էին, ուստի դատավորն իրավունք չուներ «դեն նետել» դրանք գործից։ Արդյունքում Ֆրայի գործը հասավ Գերագույն դատարան։ Ֆրայի գործից հետո շատ պետությունների համար հաստատվեցին այն չափանիշները, որոնց համաձայն որոշվում էր, թե ինչը կարող է և ինչը չի կարող համարվել փորձագիտական ապացույց ու վկայություն։
10. Հոգիների վկայության ավարտը

Տեսիլքների վկայություններն օգտագործելն անգամ հնում էր իբրև դատական սխալ դիտարկվում։ Սալեմ գյուղի բնակիչները հայտնի էին իրենց կռվարարությամբ ու ստախոսությամբ։ Նրանք շարունակ կռվում էին իրար հետ ու խաբում բոլոր մյուսներին։ Երբ հայտնի դարձավ, որ նրանք դատարանում օգտագործում են այսպես կոչված «հոգիների վկայությունը», հարևան գյուղերի բնակիչները պարզապես ապշեցին։ Մեղադրող կողմի ներկայացուցիչները հաճախ տեսնում էր մեղադրվողի տեսիլքը հենց դատարանի դահլիճում, ու նրանց վկայությունները այս ուրվականների գործողությունների մասին հաճախ օգտագործվում էին իբրև ապացույց։ Այս ամենին վերջ դրվեց այն ժամանակ, երբ գլխատեցին Սարա Հուդին ու Ջոն Պրոկտորին։ Բանն այն է, որ մի քանի պարմանուհիներ պնդում էին, որ նրանք հենց դատարանում կսմթում էին իրենց ու փորձում խեղդամահ անել։

Վիլյամ Ֆիպս
Անգամ Սալեմում էլ ոչ մի բանավեճ չեղավ որոշելու համար, թե արդյոք այդ վկայությունները պետք է օգտագործվեին իբրև ապացույց։ Սակայն դա դադարեցվեց միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը Մասաչուսեթսի նահանգապետ Վիլյամ Ֆիպսի կնոջը վհուկության մեջ մեղադրեց։ Այդ ժամանակ ամեն ինչ արագորեն փոխվեց։ Դատական նիստերը սկսեցին դռնփակ անցկացվել և մի քանի ամսվա ընթացքում նահանգապետ Ֆիպսը վերջ դրեց դատարաններում հոգիների ցուցմունքների կիրառմանը։ Նա դրանք որակեց մտացածին և գիտական հիմքերից զուրկ։



