
Armlur.am-ը գրում է.
Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի 53-ամյա բնակիչ Վ.Գ.-ն մեղավոր է ճանաչվել՝ իր հորեղբոր որդու նախկին կնոջ առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար և մոտ 1 ամիս առաջ դատապարտվել մեկուկես տարվա ազատազրկման: Առաջադրված մեղադրանքում թեպետ իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատարանի վճիռը դեռևս չի բողոքարկվել: Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ամբաստանյալն, ով ունի երկու նախկին մարված դատվածություն, իսկ երրորդ դատվածությունից պայմանական վաղաժամկետ ազատված է, ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 25-ին` ժամը 00:15-ի սահմաններում, Քաջարան քաղաքում՝ փողոցում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր զարմիկի նախկին կնոջ մարմնի տարբեր մասերին: Դրա հետևանքով կնոջը պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



