ArmnewsTV.am-ը գրում է․
Facebook-ում կարանտին է: Սոց ցանցում թափառում է Video AdPlusing նոր վիրուսը: Տասնյակ հաշիվներ արդեն վարակված են, ու Facebook-ի հայկական տիրույթում շղթայով տարածում են վնասակար հղումը: Դեռ չազատված նախորդ վիրուսի հետևանքներից արդեն հայտնվել է նորը: Ծրագրավորող Արմենը հիշեցնում է` նախորդն էլ նույն սկզբունքով էր տարածվում` թուրքակական Video I made for my friends վիրուսը իբր ցուցադրում էր հոլովակ` ֆեյսբուքի օգտատիրոջ մասնակցությամբ:
Facebook-ը բոլոր հավելվածները հաստատում է առանց խիստ ստուգելու, վիրուսները օգտատերերն են ստեղծում: Դրանք հայտնվում են դիտարկիչներում խաթարելով դրանց բնականոն աշխատանքը: Անտիվիրուսներն էլ հաճախ այս վիրուսները չեն ճանաչում և չեն որսում: Նման հղումները չարագործները ստեղծվում են սեփական ամբիցիաները բավարելու համար:
Վարակված օգտատերերը պետք է մաքրեն իրենց դիտարկիչը վնասակար ծրագրերից, վիրուսի թակարդում չհայտվածներն էլ չբացել անծանոթ հղումներ և պահպանել ցանցային հիգիենան: Նման վիրուսները վտանգավոր չեն միայն արտաքինից, հնարավոր է դրանք իրենց սև գործը անում են գաղտնի:
Տեսանյութը՝ այստեղ