Lurer.com-ը գրում է.

Նյու Յորքի համաշխարհային առևտրիկենտրոնը բացվել է վարձակալների համար սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 13 տարի անց: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Conde Nast հրատարակչությունը կսկսի տեղափոխվել One World Trade Center, որը կառուցվել է ահաբեկչության հետևանքով քանդված աշտարակների տեղում։ Այժմ նոր 104-հարկանի երկնաքերը համարվում է ամենաբարձր շենքն ԱՄՆ-ում։ New York Times-ի մեջբերմամբ՝ Conde Nast-ը, սակայն, չի լինի առաջին կազմակերպությունը, որը մուտք կգործի նոր երկնաքեր։ Մեկ շաբաթ առաջ World Trade Center է տեղափոխվել Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային վարչությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել