Cosmo.am-ը գրում է․

Օ՜, ո՛չ: Կրկին արթնանում ես առավոյան և այդ տհաճ խնդիրը. մուգ շրջանակներն ու պարկիկները աչքերիդ շուրջ: Եթե չունես առողջական անպիսի խնդիրներ, որոնց նշաններն արտահայտվում են նման կերպ, ապա ժամանակն է հետևես ապրելակերպիդ:

Ահա մի քանի կանոն, որոնց հետևելու դեպքում առավոտյան տհաճ այդ անակնկալը այլևս քեզ չի անհանգստացնի:

1. Աշխատիր ամեն օր քնել ամենաքիչը 7 ժամ և ուշադրություն դարձրու նաև քնիդ որակին. սենյակումդ ամեն-ինչ պետք է տրամադրի քեզ քնի, լուսավորությունը, թեկուզ և աննշան, չի խրախուսվում: Աշխատիր պարկել մինչև երեկոյան 11-ը: Գլխի դիրքը ևս կարևոր է. բարձը պետք է բարձր չլինի: Մեջքի վրա պարկելը ևս ցանկալի է:

2. Աչքերի շուրջ նախատեսված քսուքդ ընտրիր հենց քեզ համապատասխան. Շատ յուղոտ քսուքները նույնպես կարող են առաջացնել ուռածություն: Քանակությունը պետք է համապատասխանի բրնձի հատիկի ձափին, իսկ պարկելուց առաջ կարող ես չոր անձեռոցիկով մաքրել ավելորդ չներծծված զանգվածը:

3. Աչքերի շուրջ խնամքը և դեկորատիվ կոսմետիկ միջոցները պետք է լինեն որակյալ: Էժանագին միջոցները կարող են պարունակել «ծանրացնող» նյութեր, և արդյունքում կառաջանան անցանկալի պարկիկները:

4. Կրիր արևապաշտպան ակնոցներ: Արևոտ օրերին միշտ կրիր այպիսի ակնոցներ, որոնց արևապաշտպան ֆիլտրը(SPF) նվազագույնը 30 է:

5. Ազատվիր վատ սովորություններից: Դա վերաբերում է ոչ միայն ալկոհոլային խմիչքներին և ծխախոտին, այլ նաև ուշ ժամերին մեծ քանակությամբ սնունդ և հեղուկներ օգտագործելուն, հակառակ դեպքում հենց առավոտյան կտեսնես բացասական արդյունքը:

6. Սնվիր ճիշտ. Սնունդդ պետք է լինի վիտամիններով, հանքանյութերով հարուստ. Զանազան աղցաններ, մրգեր, բանջարեղեն, թռչնամիս, ձկնեղեն, ձավարեղեն... Դու ունես լայն ընտրության հնարավորություն: Նվազեցրու աղի օգտագործումը, քանի որ այն նույնպես նպաստում է օրգանիզմում ավելորդ ջրի կուտակմանը:

Եթե այտուցվածությունը, մուգ շրջանակները քեզ այս պահին անհանգստացնում են, կարող ես աչքերիդ թրջոցներ դնել:


Օրինակ սև թեյով թրջոցներ. իջեցրու 2 թեյի պարկիկները 1 բաժակ եռման ջրի մեջ, ապա քամիր ավելորդ ջուրը և սպասիր` մինչ դրանք կդառնան գոլ: Այնուհետև դիր դրանք փակ կոպերիդ 10-15 րոպե:


Նույնը կարելի է անել նաև կանաչ և երիցուկի թեյերով: Թրջոցից հետո անպայման քսիր խոնավեցնող քսուք:


Քեզ անկասկած ծանոթ կլինի նաև թարմ վարունգի կլոր շերտերի օգտագործման էֆեկտիվությունը. 
Թարմ կտրած վարունգի շերտերը կարող ես նախապես իջեցնել սառե կաթի մեջ, ապա դնել փակ կոպերին 10-15 րոպե:


Կարտոֆիլը ևս հայտնի է այս խնդիրը լուծելու իր արդյունավետությամբ. հում մաքրած կարտոֆիլից կտրիր 2 շերտ և դիր կոպերիդ վրա 15 րոպե, ապա լվա սառը ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել