Ես ցանկանում եմ դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են, որ «Հարազատ Թշնամին» վերջանա: Այ ձեր ցավը չտանեմ, այ ձեր հոգուն ղուրբան չլինեմ, այ ձեր խելքին մատաղ չլինեմ դուք ընդհանրապես խոսալուց առաջ մտածու՞մ եք։ Դուք ձեր ցանկություններում կարողանու՞մ եք ճիշտ կողմնորոշվել։ Էդ որ տենց կպած ուզում եք, որ վերջանա, չեք մտածում, թե ի՞նչ եք անելու վերջանալուց հետո։ Ախր ձեզանից շատ ոչ ոք չի նայում, ձեզանից շատ ոչ ոք չի ապրում Հարազատ Թշնամիով: Նորմալ մարդը, որն ուղղակի նայում ա սերիալը, որը չի մնացել ցանկացած սերիալի տակ, երբեք չի կարող ունենալ ցանկություն, որ սերիալը վերջանա, երբեք, ես դա ձեզ վստահեցնում եմ: Որովհետև եթե նորմալ մարդն էլ չի ցանկանում նայել, նա ուղղակի էլ չի նայում, առանց սպասելու, որ սերիալը վերջանա: Եթե դուք չեք ցանկանում այլևս նայել, բայց ցանկանում եք, որ վերջանա, ուրեմն դուք բոլորից շատ եք նայում ու բոլորից շատ եք կախված տվյալ սերիալից և ուղղակի ուզում եք ազատվեք: Բայց էդ արդեն ձեր մեջ պետք ա պրոբլեմը ման գաք, ոչ թե սերիալի: Ուրեմն դուք եք աննորմալ ու դուք բուժման կարիք ունեք, ու սերիալը այդտեղ մեղավոր չի: Ու մի մոռացեք, որ կան լիքը նորմալ մարդիկ, ովքեր էս սերիալը նայելուց շատ մեծ հաճույք են ստանում, ովքեր ընդհանրապես կախված չեն տվյալ սերիալից ու չեն էլ ուզում, որ սերիալը վերջանա ու իրենք կազմում են մեծամասնություն: Ինչո՞վ եք դուք էդ մարդկանցից լավ։ Ես էլ եմ այդ մարդկանցից մեկը ու վստահ ասում եմ, որ դուք ինձանից լավը չեք: Ինչի՞ պիտի ձեր ուզածով լինի ու ոչ մեր։ Մենք մեղավոր չենք, որ դուք հոգեբանական խնդիրներ ունեք, ներվերից թույլ եք: Գնացեք բժշկի, թող ձեզ բուժեն, իսկ մեզ էլ թողեք հանգիստ նայենք էս սերիալը ինչքան որ կուզենք: Անձամբ ես չեմ ուզում, որ «Հարազատ Թշնամին» վերջանա, որովհետև ոչ մի հայկական սերիալ մինչ այժմ չի կարողացել ինձ գրավել ու համոզել այնպես, ինչպես այս սերիալը ու կա մի կարևոր բան, որը տարբերում ա այս սերիալը մյուսներից, ինչքան էլ սցենարը կրկնվի, ինչքան էլ ձգձգվի ու տեղում դոփի, միևնույն է՝ նայվում է ու չի ձանձրացնում: Սերիալի ամենահետաքրքիր բաները դեռ նոր են զարգանում, իսկ դուք ուզում եք՝ պրծնի՞։ Մի հատ գտեք ձեզ «Հարազատ Թշնամու» օրոք, թե չէ լրիվ կորցրել եք ձեզ: Ու ոչ ոք հիմա քաղաքականությունից էլ չի խոսում ու վիճում…. Ֆուտբոլի աշխարհի սեզոնը չի, որ դրանից խոսեն, Էբոլան հայերի հեչ տանձին էլ չի, եղա՞վ 25 տարի ա՝ Հայաստանում էբոլա է: Ուկրանիայի հարցն էլ հեսա կլուծվի, ձմեռն ա գալիս, ռուսները կջերմանան, ուկրաինացիք կսառչեն ու կկակղեն…. Միակ վիճելի հարցն էդ կլինի Սպոյի ու Տանոյի հարցը, իսկ վեճի առարկան Էմիլին…. Ու գնաց տժժժժժժժժժ վիճաբանությունը սխտորոտ ու օղիոտ բերանների գզվռտոցով: Խոսքս հիշեք, սենց ա լինելու: Ես միշտ ուրախ եմ եղել, որ հայ եմ եղել… Մեզ միշտ շատ քիչ բան ա հետաքրքրել… Կեցցե Հարազատ Թշնամին, հայ մարդու կողմից երբևէ ստեղծված լավագույն երկարատև սերիալը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել