Panorama.am-ը գրում է.
«Քարվաճառի դիվերսանտների դատավարությունը Ադրբեջանի կողմից ներկայացվում է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում: Նրանք ներկայացնում են այնպես, որ այդ մարդիկ կարող են ազատ ելումուտ անել ԼՂՀ տարածք և նրանց ոչ ոք իրավունք չունի դատելու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Անդրադառնալով դժգոհություններին, որ պետք չէ դիվերսանտներին մարդկային մոտեցում ցույց տալ՝ ադրբեջանագետն ասաց. «Հայաստանն ու ԼՂՀ-ն հանդես են գալիս որպես միջազգաին նորմերի հստակ պաշտպաններ և հակառակ դեպքում կստացվի, որ ադրբեջանցիների ձեռքում ևս մեկ խաղաքարտ կհայտնվի: Մենք պահպանում ենք թշնամուն չհավասարվելու սկզբունքը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/11/03/sargis-asatryan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



