♦ Խաղաղ ու իրական ներկան - Ապագային պատրաստվելու լավագույն միջոցը ներկայի մասին հոգ տանելն է։ Հրաժեշտները միշտ էլ փոքր ինչ ցավ կպատճառեն։ Լուսանկարները երբեք չեն կարող փոխարինել իրական ներկայությունը։ Լավ և վատ հիշողությունները երբեմն արցունքներ կբերեն աչքերիդ։ Եվ բառերը երբեք չեն կարող նույնությամբ նկարագրել զգացմունքները։ Բայց ամեն ինչ կարգին է։ Ցավն իրական է, սակայն իրական է նաև հույսը։ Դու պետք է կարողանաս խաղաղություն հաստատել քո անցյալի հետ, որպեսզի կարողանաս ներկադ ու ապագադ պահպանել անհույս ճակատամարտի վերածվելուց։
♦ Ամեն ինչում գոյություն ունեցող լավը – Սթրեսի դեմ պայքարելու լավագույն զենքը մի մտքի փոխարեն մյուսն ընտրել կարողությունն է։ Փորձիր միտքդ մարզել այնպես, որ կարողանաս յուրաքանչյոււր բանի մեջ տեսնել լավ կողմը։ Կյանքը լի է գեղեցիկ պահերով, նկատիր դա։ Նկատիր մեղմ քամին մաշկիդ վրա, այն, թե ինչպես է փոքրիկ երեխան սովորում քայլել ու մարդկանց դեմքին հայտված անկեղծ ժպիտները։ Զգա անձրևի բույրն ու արևի ջերմությունը մաշկիդ վրա։ Կյանքդ ապրիր լիաթոք ու պայքարիր յուրաքանչյուր թանկարժեք պահի գեղեցկության համար։
♦ Կյանքի անակնկալները – Նկատիր ու վայելիր կյանքի անակնկալները։ Միայն նրա համար, որ դա այն չէր, ինչ ակնկալում էիր, չի նշանակում, թե դա այն չէ, ինչին դու սպասում էիր։ Այնպես որ խոր շունչ քաշիր, երբ մերժում ես ստանում ինչ-որ լավ բանից։ Հաճախ դա նշանակում է, որ դու դեպի ինչի-որ ավելի լավ բանի ես ուղղվում։ Համբերատար եղիր, դրական եղիր ու շարունակիր առաջ շարժվել։

♦ Խոչընդոտները, որոնք քեզ ավելի ուժեղ են դարձնում – Երբեմն խնդիրները, որոնք հայտնվում են մեր կյանքում, ու որոնք մենք պետք է հաղթահարենք, հենց այն են, ինչի կարիքը մենք ունենք։ Եթե մենք մեր կյանքի ճամփորդությունն անցնեինք առանց խոչընդոտների, մենք հաշմանդամ կլինեինք։ Հակառակ դեպքում մենք այնքան ուժեղ չէինք լինի։ Այնպես որ ամեն իրավիճակին հնարավորություն տուր ու ափսոսանքների համար տեղ մի թող։ Փոխվելը, աճելն ու դառնալն այն, ով իրականում կաս, համարձակություն է պահանջում։ Խոչընդոտերն ու պայքարը, որ մղում ես, քո պատմության մի մասն են կազմում։ Եվ դա մի պատմություն է, որն արժանի է գրելու։
♦ Լինելը նա, ով կաս - Դու յուրահատուկ ես՝ անհատականություն, գլուխգործոց։ Տոնիր դա։ Թույլ մի տուր, որ քո յուրահատկությունը ստիպի քեզ ամաչել։ Մի՛ եղիր ուրիշ ոչինչ, բացի այն հրաշքից, որ կաս։ Յուրաքանչյուրն ունի իր երազանքները, իր պայքարն ու խոչնդոտները, իր ճանապարհը, որը իմաստալի է իր համար։ Այն, որ դու դու ես, իր պատճառն ունի։ Մի թերագնահատիր դա։
♦ Շնորհները, որոնք միայն քոնն են – Նույնիսկ, երբ մրցակցությունը կատաղի է թվում, գիտակցիր, որ միակ մրցակիցը, որ ունես այս կյանքում, դու ինքդ ես։ Երբ դու զգաս, որ ինքդ քեզ համեմատում ես գործընկերոջդ, հարևանիդ, ընկերոջդ կամ էլ հայտնի ինչ-որ մեկի հետ, միանգամից կանգ առ։ Դրան վերջ չկա։ Դու տարբեր ես, տարբեր ես քո ուժեղ կողմերով ուկարողություններով, կարողություններով, որոնք չունեն մյուսները։ Մի պահ կանգ առ ու փորձիր տեսնել ու գնահատել բոլոր այն կարողությունները, որոնք ունես ու շնորհակալ եղիր այն շնորհների համար, որոք պատկանում են միայն քեզ։
♦ Գաղափարներ ու գործեր, որոնք ոգևորում են քեզ - Երբեք մի հրաժարվիր մի այնպիսի բանից, որի մասին չկա օր, որ չմտածես։ Երբ իսկապես հավատում ես նրան, ինչ անում ես, այն հայտնվում ու վարաձահատույց է լինում։ Հաջողությունն այն մարդկանց համար է, ովքեր ոգևորված են այն ճանապահով, որով քայլում են։ Այնպես որ գտիր այն, ինչ սիրում ես. մի բան, որը քեզ այնքան է ոգևորում, որ չես համբերում, թե երբ ես առավոտյան անկողնուցդ վեր կենալու։ Կյանքի իմաստը հենց դրանում է կայանում։ Դու արժանի ես երջանիկ լինել։ Դու արժանի ես ապրել այն կյանքը, որը ոգեշնչում է քեզ։ Թույլ մի տուր, որ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը ստիպի քեզ մոռանալ դրա մասին։
♦ Հասարակ ու պարզ բաները – Պարզ ու հասարակ բաներն են ամենայուրահատուկ բաները։ Մի պահ հիշեք այն պահերը, երբ լիաթոք ծիծաղել ես քո սիրելի մարդկանց հետ, բոլոր այն հասարակ պահերը, որ միասին եք անցկացրել, երբ միասին զբոսնել եք, թղթախաղ խաղացել, համեղ ինչ-որ բան կիսել իրար հետ։
♦ Խոցելիության ոգեշնչանքն ու ազատությունը – Խոցելի լինելը օգտակար է թե՛ մեզ, թե՛ մյուսների համար։ Այն մեզ ավելի բաց է դարձնում աշխարհի համար ու աշխարհն էլ մեզ համար։ Որքան բաց ես, այնքան ավելի իրական ու անկեղծ ես քեզ զգում։ Կոտրիր ամեն տեսակ էմոցիոնալ պատ, որ կառուցել ես քո շուրջ։ Զգա բոլոր նուրբ զգացողությունները՝ թե՛ վատ, թե՛ լավ։ Սա է կյանքը։ Այսպես է, որ հնարավորություն ես տալիս նոր հնարավորություններին բացվել քո կյանքում։
♦ Ներքին գեղեցկությունդ – Ասես ներսից կրակի լինես, քո փայլն ապրում է մաշկիդ տակ։ Այլ կերպ ասած գեղեցկությունը դեմքին չէ, գեղեցկությունը լույս է սրտում ու հոգում։ Ամեն ինչ կատարելապես իր տեղը կընկնի, երբ քեզ համար ավելի կարևոր լինի ոչ թե արտաքին գեղեցկությունդ, այլ քո իրական եսը ճանաչելն ու ճշմարտապես դրան հավատարիմ ապրելը։
♦ Տալը առանց որևէ բան դրա դիմաց ակնկալելու – Երբ կարողանում ես տալ, նշանակում է՝ բաց մտածելակերպ ունես։ Երբ տալու պատրաստակամություն ունես, նշանակում է՝ ցանկանում ես աշխարհն ավելի լավ տեղ դարձնել, երբ տալու ցանկություն ունես, նշանակում է՝ դու մտահոգվում ես, և դրանից ավելի հզոր ոչինչ չկա։

♦ Ճիշտ քայլ անելու զգացումը – Այս աշխարհում բազմաթիվ հրաշալի բաներ կան, որոնք արժանի են, որ դրանց ուշադրություն դարձնենք ու պայքարենք դրանց համար։ Այնպես որ մշտապես փնտրեք ու արեք այն, ինչ գիտեք, որ ճիշտ է։ Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել։
♦ Սիրելը – Սիրելն ապրելակերպ է։ Թույլ տուր, որ սերը հաղթի։ Սիրիր ուժգին ու առանց սահմանների։ Սիրո և բարության ոչ մի քայլ անկախ նրանից, թե որքան փոքրիկ կարող է այն թվալ, երբեք վատնված չէ։ Սերը երբեք չի պարտվում։ Այնտեղ, որտեղ սեր կներդնես, կյանք կներդնես։
♦ Քո շրջապատի բոլոր մարդիկ, որ այնպիսին են, ինչպիսին կան – Եթե դու դատես մարդկանց, դու ժամանակ չես ունենա նրանց սիրելու համար։ Այնպես որ ուշադրություն դարձրու և հարգիր մարդկանց այն բանի համար, ով նրանք կան և ոչ թե նրա համար, ով կցանկանայիր, որ նրանք լինեն։ Մյուսներին սիրելն ու հարգելը նշանակում է հնարավորություն տալ նրանց լինել այնպիսին, ինչպիսին կան, անկախ նրանից՝ կընտրես նրանց կյանքի մի մասը լինել, թե ոչ։
♦ Ամբողջ ճշմարտությունը – Ավելի լավ է ցավ ապրել ճշմարտությունից ու աճել, քան հարմարավետությամբ ապրել ստի մեջ։ Բացիր աչքերդ։ Դու պետք է տեսնես ամեն ինչ այնպես, ինչպես դրանք կան և ոչ թե այնպես, ինչպես հույս ունեիր, ցանկանում կամ սպասում էիր, որ կլինի։ Երբեմն դժվար է ճշմարտությունն ընդունել, երբ սուտը հենց այն է, ինչ ուզում ես լսել, սակայն ուժեղ եղիր։ Կյանքը չափազանց կարճ է ստի մեջ ապրելու համար։
♦ Քո ինքնահարգանքը - Ավելի լավ է արժանապատվությամբ միայնակ լինել, քան այնպիսի փոխհարաբերություններ ունենալ, որտեղ մշտապես ստիպված ես զոհաբերել երջանկությունդ ու ինքնահարգանքդ։ Դու պետք է կարողանաս ինքդ քո կողքին կանգնել ու բաց թողնել այն մարդկանց, ում արդեն բազմիցս հնարավորություն ես տվել։ Չնայած թողնելը կարող է ցավ պատճառել, այնուամենայնիվ, դա կարող է անհրաժեշտ դարման լինել՝ ինքդ քեզ հնարավորություն տալով ապրել այն կյանքը, որին արժանի ես։
♦ Կյանքի երկակիությունը – Կյանքն ապրեք իր բոլոր հնարավոր դրսևորումներով՝ լավն ու վատը, դառն ու քաղցրը, մութն ու լույսը, ամառն ու ձմեռը։ Մի վախեցեք փորձառություններն ապրել, որովհետև որքան ավելի շատ կենսափորձ ունեք, այնքան ավելի շատ կյանք եք իրականում ապրում, և հասկանում, թե որքան գեղեցիկ է այն։
♦ Առողջ մարմինը - Քո առողջությունը քո կյանքն է։ Երբեք մի թերագնահատիր ուժեղ ու լավ զգալու զգացումդ։ Դա լավագույն հարստությունն է, որ կարող ես ունենալ։ Դա է կյանքում երջանկության ու հաջողության հասնելու հիմքը։ Այնպես որ դադարիր ամեն տեսակ արդարացումներ գտնել ու սկսիր ինքդ քեզ ճիշտ վերաբերվել։ Հոգ տար մարմնիդ մասին ամեն օր, դա է քո ցանկությունների շարժիչը և միակ իրական վայրը, որտեղ դու ապրում ես։



