Ինչի՞ց է «Սիսիան» ԲԿ-ում մահացել հղի կինըSlaq.am-ը գրում է․

Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Դավթյանի մահվան առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասինSlaq.am-ին տեղեկացրեցին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հոկտեմբերի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սիսիանի բնակչուհի Անի Դավթյանը: Հաջորդ օրը ժամը 22:05-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է:

Պարզվել է, որ հոկտեմբերի 25-ի առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, ինչից հետո կինը ծննդալուծվել է: Այնուհետև երիտասարդ կինն ունեցել է շնչարգելություն, սուր սրտանոթային անբավարարության երևույթներ և երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել