Newmag.am-ը գրում է․

Մեր դարում, երբ բոլորը պետք է մրցանակներ ունենան, երբ յուրաքանչյուր գրող գիտի մրցանակաբաշխությանը հաջորդող ֆոտոսեսիայի կարևորությունը, և երբ գրեթե յուրաքանչյուրն ունի ֆրանսիացիների ասած` couilles` համարձակություն, հանձնաժողովականներին թելադրել՝ իրեն պարգևատրելու ձևն ու տեղը, որքան հաճելի է հիշել 1964-ի հոկտեմբերի 22-ին պատահած դեպքը, երբ Ժան Պոլ Սարտրը հրաժարվեց գրականության իր Նոբելյան մրցանակից:

«Ես միշտ մերժել եմ պաշտոնական պարգևները»,- բացատրեց նա այն ժամանակ,- «գրողը չպետք է իրեն թույլ տա, որ իրեն ինստիտուտի վերածեն: Պահվածքս պայմանավորված է գրողի համարձակության մասին իմ համոզմուքներով: Գրողը, որը որդգերում է քաղաքական, սոցիալական կամ գրական որևէ կողմնորոշում, պետք է գործի իր այդ մտահորզիոնի շրջանակում, իր գրած բառի տարածքում»:

Իր ամոբղջ կյանքում Սարտրը տանջվել է՝ որոնելով գրականության նպատակը: 1947-ին գրած «Ի՞նչ է գրականությունը» էսսեյում հրաժարվում է գրականությունը որպես սուրբ հասկացություն ընդունել, որը եկել է փոխարինելու հնացած կրոնական պատկերացումները: Ըստ նրա՝ գրականությունն իրականացնում է ավելի շատ սոցիալական ֆունկցիա: Սակայն Նոբելյան մրցանակից հրաժարվելու տարում լույս տեսած «Խոսքերում» («Words») հուսահատություն է արտահայտում գրականության այդ գործառույթի վերաբերյալ:

Երկար ժամանակ նայում էի իմ գրչին` որպես թրի: Հիմա ես գիտեմ՝ որքան անզոր ենք մենք:

Պոեզիան, ինչպես Աուդենն է (անգլաամերիկացի պոետ) գրում, ոչնչի չի հանգեցնում: Քաղաքականությունից բխող գրականությունը, Սարտրն ասում է, ավելի լավը չէ: Մերժելով Նոբելյան պարգևը` Սարտրն անհանգստություն էր հայտնում, որ այդ մրցանակը ծառայում է «Արևմուտքի գրողներին կամ Արևելքի ընդդիմադիրներին»: Ասում էր՝ գուցե ընդուներ Նոբելյան մրցանակը, եթե այն իրեն շնորհվեր Ալժիրում` Ֆրանսիայի կայսերական պատերազմի տարիներին, որին ինքը կտրականապես դեմ էր: Այդ ժամանակ մրցանակը կօգներ պայքարին, ոչ թե «Սարտր» անունը կվերածեր բրենդի, ինտիտուտի, ապաքաղաքականացված ապրանքի: Իսկապես, դժվար է չընդունել նրա մտահոգությունները:

Բայց պատմությունն ավելի անսովոր է, քան նրա պահվածքը: Սարտրը Figaro Littéraire-ում կարդում է, որ մրցանակի հավակնորդների թվում է: Նամակ է գրում Շվեդական ակադեմիային: Տեղեկացնում է, թե չի ցանկանում մրցանակը: Չնայած դրան՝ նրան պարգևատրում են:

«Ինձ չէր հետաքրքրում փաստը, որ Նոբելյան կոմիտեն մրցանակը հանձնել է մեկին, որը նախապես հրաժարվել էր դրանից: Մտահոգիչ էր փաստը, որ, Շվեդական ակադեմիայի որոշումը անբեկանելի էր, հետագայում այն չէր կարող ուժը կորցնել»:

jean

Ափսոսա՞նք: Սարտրը մի քանիսն ուներ` փողի հետ կապված: Նրա սկզբունքներն իրեն արժեցան 21 000 ֆունտ ստերլինգ: Նոբելյան պարգևավճարն այդքան էր, որից Սարտրը նունպես հրաժարվել էր կոմիտեին գրած բացատրական նամակում: Այդ գումարը մտադիր էր հանգանակել «ռասսայական խտրականության խնդիրներով զբաղվող Լոնդոնի կոմիտեին», որն այն ժամանակ օգնության կարիք ուներ: Մի բան, ինչ իր 700 000 ֆունտ ստերլինգի հետ արեց Սարտրի մերօրյա հայրենակից Պատրիկ Մոդիանոն՝ Նոբելյան մրցանակին արժանացած 15-րդ ֆրանսիացին (պարգևատրվել է 2014-ի հոկտմեբերի 9-ին): Շվեդական ակադեմիան Սարտրին նոմինացրել էր «20-րդ դարի վրա մեծ ազդեցություն գործելու համար»:

Իրո՞ք այդպես էր: Չնայած 1968-ի մայիսին Փարիզի ըմբոստ ուսանողության հերոսն էր, նրա հեղինակությունը որպես փիլիսոփա նվազել էր: Սարտրի բրենդը՝ էքզիստենցիալիզմը, խավարեցրին ստրուկտուրալիստները (օրինակ՝ Լևի-Ստրաուսն ու Օլտուսեն) և պոստ-ստրուկտուրալսիտները (օրինակ՝ Դերիդան և Դելուզը): Դերիդան ջանք չէր խնայում սարտրյան գոյաբանությունը ծաղրելու համար: Սարտրի հեղինակությունը հետագայում չշահեց Բերնար-Էնրի Լևիի գրական հերոսը դառնալուց, որտեղ նա ներկայացվում էր Փարիզի փիլիսոփայական մտքի թեթև քաշային կատեգորիայում: Պակաս վարկաբեկող չէր նաև Մոնտի Պիտոնի հումորային տեսաֆիլմում հայտնվելը՝ «Տիկին Նախադրյալն ու Տիկին Եզրակացությունը այցելում են Ժան Պոլ Սարտրին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել