Iphone-ը վատ հեռախոս չէ, վատ արտադրանք չէ, վատը չէ և ո՛չ մի բրենդից ։ Բայց … Ես iPhone-ը չեմ սիրում նրա համար, որ այն ունի իր իրական ինքնարժեքից 4x անգամ ավելի գին, որը ես չե՛մ պատրաստվում վճարել ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ հետագայում, եթե այն չարժենա ճիշտ այնքան, որքան իրականում արժե ։ iPhone-ի թիվ մեկ զենքը բոլոր այլ արտադրողների նկատմամբ կայանում է իր հզոր, աննկարագրելի հզոր մարքեթինգը ։ Apple-ը կարող է արտադրել իրենից ոչինչ չներկայացնող մի սարք, ու այնպես գովազդել, որ զոմբիացած բոլորս գնանք ու գնենք դա ։ Apple-ը միշտ կունենա «գերիների» այն բանակը, որը «զոհ» է դարձել ուժեղ գովազդի հետևանքով ։ iPhone-ը ոչնչով առավել չէ ի ր հետ մրցակից SONY, HTC, LENOVO, HUAWEI, LG, SAMSUNG, NOKIA գիգանտ ընկերությունների հետ, և նաև ոչնչով պակաս չէ նրանցից ։ Եթե ես կարող եմ iPhone 5s-ի համարժեք ՆՈՐ հեռախոս գնեմ, որը ունի ավելի շատ օպերատիվ հիշողություն, հիշողությունը ավելացնելու հնարավորություն(որը չունի iPhone-ը), ավելի ուժեղ պրոցեսոր ու ավելի գեղեցիկ դիզայն, ու ամենակարևորը, 2x ավելի երկար դիմանալու կարողությամբ մարտկոց, ինչու՞ «զոհ» գնամ մոդային կամ նման մի բանի ։ Հարգե՛լի iPhone նախասիրողներ, չմտածեք թե ծաղրում եմ ձեզ, կներե՛ք նաև, եթե ինչ-որ տեղ վիրավորական թվաց խոսքերս, բայց ուղղակի ես ասում եÕ ´ փաստը, որը հերքելը սուտ կլինի ։ Եվ համաձայնեք, որ իրականում հանած հարկային դաշտի տոկոսները, իրականում iPhone-ը չարժե այնքան, որքան արտադրողներն են «կրակում» այդ գինը ։ Բայց ճաշակին ընկեր չկա ։ Կան մարդիկ, ովքեր միշտ կնախնտրեն Apple-ի արտադրանքը ։ Չէ որ, նրա հիմնադիրներից մեկը եղել է Սթիվ Ջոբսը. մարդ, որը կյանք տվեց Apple ընկերությանը ։ Վերջում մեկ բան ավելացնեմ ։ Եթե հետևած լինեիք iPhone 6-ի հայաստանյան լուրերին, կհիշեք, որ iPhone 6-ի նախնական գինը Հայաստանում 728 հազար էր, իսկ հետո բոլորը տեսան, որ ազգը ի վիճակի չէ նման «ճոխություն» իրեն թույլ տալ, ու գները կտրուկ նվազեցին, որպիսի գնորդները շատանան ։ Ինչևէ, վայելեք ձեր iPhone սմարտֆոնները, ովքեր էլ նոր են գնել, շնորհավոր ։) Բարով վայելեք ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել