1. Համարվում էր, որ Աֆրոդիտե աստվածուհին կուրտիզանուհի էր։ Այդ պատճառով Պաֆոսի տաճարում, ինչպես նաև նրան նվիրված մյուս տաճարներում, բնակվում էին պաշտամունքային մարմնավաճառությամբ զբաղվող մի խումբ անձինք։ 

2. Բաբելոնում սիրո քրմուհիները (այս կանայք իսկապես տաճարների քրմուհիներ էին) շատ հարգված էին։ Յուրաքանչյուր բաբելոնուհի պարտավոր էր կյանքում մի անգամ Աֆրոդիտեի սրբավայրում փողի դիմաց տրվել որևէ արտասահմանցու։

3. Առաջին մարդը, ով մարմնավաճառությամբ զբաղվելու համար հարկ է սահմանել, աթենացի օրենսդիր Սողոնն է  (մ.թ.ա. 640 – 559)։ Նրա օրոք են առաջացել հարեմները, որոնց շեմին կանգնում էին մերկ աղջիկներ, որպեսզի գրավեին հաճախորդների։

4. Մարմնավաճառների ամենաբարձր խավը հետերաներն են (բառացի՝ «ընկերուհի»)։ Նրանցից ոմանք համբավ են ձեռք բերել իրենց վառ գեղեցկության ու խելքի շնորհիվ։ Երբ հասարակաց տան տիրուհի ու հետերա Ապասիան դարձավ Պերիկլեսի կինը, նրա տունը վերածեց այն ժամանակվա աթենացիների համար ինտելեկտուալ կենտրոնի։



5.  Մարմնավաճառությունը քրեորեն հետապնդելի դարձավ Ալեկսեյ Միխայիլովիչի օրոք՝ 1649 թ.-ին։ Իսկ Աննա Յոհանովնայի օրոք (1728 թ.) այն բառը, որը նշանակում էր հասարակաց տան կին, ցենզուրայից դուրս էր համարվում։

6. Եվրոպայի «ազնիվ կուրտիզանուհիները» ապրում էին մի կամ մի քանի հարուստ հովանավորների հաշվին։ Որոշ կուրտիզանուհիներ բարձր ծագում ունեին և անգամ  ամուսնացած էին, սակայն նրանց ամուսինները ավելի ցածր սոցիալական դիրք էին զբաղեցնում, քան նրանց հաճախորդները։   

7. Գեյշաները մարմնավաճառներ չեն։ Դա անգամ նրանց հագուստից է երևում։  Մարմնավաճառն իր կիմոնոյի գոտին կրում էր՝ առջևից հասարակ հանգույց կապելով, ինչը նրան թույլ էր տալիս օրվա մեջ բազում անգամներ արձակել այդ գոտին։ Գեյշայի գոտին կապվում էր հետևից։ Դա բավականին բարդ հանգույց էր, որը հնարավոր չէր առանց կողմնակի օգնության ո՛չ կապել, ո՛չ արձակել։ Ճապոներենով «գեյշա» բառը նշանակում է «արվեստի մարդ»։  
 
8. Մահմեդական երկրներում (հիմնականում շիաների մոտ) նույնպես մարմնավաճառություն կա։ Այն կարող է բնորոշվել իբրև ժամանակավոր ամուսնություն, ավելի ճիշտ՝ ամուսնություն մի գիշերով։ Դա պաշտոնապես ընձեռում է սեքսի ու ամուսնական նվերի իրավունք։

9. Հռոմեացի կինը, ով ցանկանում էր մարմնավաճառությամբ զբաղվել, պարտավոր էր ներկայանալ քաղաքապետերին և հայտնել այդ մասին։ Դրանից հետո նրան ընդգրկում էին մարմնավաճառների ցուցակի մեջ ու նրան տրամադրվում էր «licentia stupri»։ Կայսրության ժամանակներում այլասերվածությունը այն աստիճանի հասավ, որ «licentia stupri»-ի ստանալու համար սկսեցին դիմել սենատորների դստրերը։  Տիբերիոս կայսրը հատուկ կարգադրություն արձակեց, որով արգելում էր ազնվաբարո մարդկանց դստրերին մարմնավաճառությամբ  զբաղվել։ Մ.թ.ա. 40-ականներին Հռոմում տարածված շշուկների համաձայն՝ կայսեր կին Կլավդիա Մեսսալինան սուր զգացողությունների ծարավ էր։ Այդ իսկ պատճառով նա գիշերները հասարակաց տանը մարմնավաճառ էր աշխատում Լիզիսկի անվան տակ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել