Lragir.am-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգի Տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական համալսարանի տեխնոպարկում ապամոնտաժել են Սթիվ Ջոբսի՝ հսկայական iPhone-ի տեսքով արձանը: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար: Հուշարձանը տեղադրվել էր 2013 թվականի հունվարին:
Համալսարանի մամուլի ծառայությունը հուշարձանի ապամոնտաժումը բացատրում է երկու պատճառով՝ անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզի արգելքի մասին օրենքի կիրառում, ինչպես նաև Էդվարդ Սնոուդենի բացահայտումները, համաձայն որոնց, Apple-ը իր օգտագերերի մասին տվյալները փոխանցում է ամերիկյան հատուկ ծառայություններին:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/106110
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել