Ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն և կեղծել արձանագրությունները

Armlur.am-ը գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Բ.-ի պաշտպան Վահագն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Վահագն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնի Գառնիի բաժանմունքի աշխատակիցը դուրս է եկել իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, ահազանգի հիման վրա մեկնելով բժշկական կենտրոն, խոշտանգումների է ենթարկել Մարինե Ա.-ին, ում կասկածել են Արմեն Բ.-ին մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Նույն օրը Մարինե Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ բերման և անձնական խուզարկության ենթարկելու արձանագրություններ կազմելիս դրանցում մտցվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել