Life.panorama.am-ը գրում է․
Հումորը սահմաններ ունի և այդ սահմաններն անցնել չի կարելի, այլապես ոչ թե ծիծաղ, այլ դժգոհություն կառաջացնեք. Life.panorama.am-ի այսօրվա հյուրը՝ դերասան-նմանակող Արմեն Ավետյանն, ըստ իս, պատկանում է այն քիչ երգիծաբանների թվին, ովքեր պահպանում են ժողովրդի հետ շփվելու ու եթերից խոսք հնչեցնելու էթիկան: Հավանաբար՝ սերունդների տարբերության խնդիր է: Սակայն, հումորը հումոր, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
-Ձեզանից արդեն բավական երկար ժամանակ տեղեկություններ չունենք: Ինչո՞վ եք զբաղվում:
-Նոր ներկայացում եմ գրել, որը կոչվում է «Այցելություն Հայաստան մայրիկին»: Սցենարը փոխանցել եմ բեմադրող-ռեժիսոր Վիգեն Ստեփանյանին: Կարծում եմ, ամռանն արդեն պատրաստ կլինի, և կներկայանանք և՛ Երևանում, և սփյուռքի հայաշատ քաղաքներում: Այս ներկայացմամբ ժողովուրդն ինձ մեկ այլ տեսանկյունից կճանաչի:
-Մինչ այս բեմադրե՞լ եք ներկայացումներ:
-2009 թվականին Երևանում խաղացել եմ «No comment» անունը կրող երգիծա-երաժշտական հումորային շոուն, որն ուներ 2 ժամ 30 րոպե տևողություն: Բավական լավ ընդունվեց ու հաջողություն ունեցավ: Դրանից հետո ոչինչ չեմ արել, քանի որ գաղափարներ, մտահղացումներ չունեի, իսկ աննպատակ «մայմունությունը», կարծում եմ, պետք է բացառել բեմից ու հեռուստաէկրանից: Երևի, դա է պատճառը, որ ես հաճախակի չեմ ներկայանում հանդիսատեսին:
.jpg)
-Այդ ներկայացումը ոչ մի կապ չունի՞ «Արմենիա» հեռուստաընկերության տղաների բեմադրած «No comment»-ի հետ:
-Ոչ, ես 2009 թվականին եմ արել, իրենք՝ ավելի ուշ… Հավանաբար, զուգադիպություն է եղել:
-Նոր ներկայացումն ի՞նչ ենթատեքստ ունի, դերակատարներն ովքե՞ր են լինելու:
-Այնտեղ կօգտագործենք քաղաքական և ոչ քաղաքական կերպարներ: Իսկ դերասանների ընտրությունը չենք կատարել, Վիգեն Ստեփանյանի հետ կընտրենք:
-Ժանրային փոփոխություն կլինե՞ն:
-Կոմեդիան իմ ժանրն է, բայց որպեսզի ասելիքը ճիշտ ծառայի նպատակին, օգնության է հասնում տրագիկոմեդիան: Որքան էլ երգիծանքի ժանրում է, նյութի մեջ խմորված են ժողովրդի հույզերն ու խնդիրները:
-Փաստորեն, 2015 թվականի Ձեր գործունեության առանցքը կլինի ներկայացումը:
-Այլ նպատակներ էլ ունենք հաջորդ տարվա հետ: Վեց գեղարվեստական ֆիլմերի նախագծեր կան: Չեմ մանրամասնի, թե ինչ ժանրերում և ինչ ֆիլմեր են…:
-Արմեն, այսօր որտե՞ղ եք աշխատում:
-Մի ժամանակ աշխատում էի «Չերրի» շոու-ակումբում, բայց հիմա չեմ աշխատում: Փորձում եմ ձեռնպահ մնալ ակումբային ոճից, քանի որ այն արդեն իրեն սպառել է: Մեր հանդիսատեսը լուրջ դատող հանդիսատես է, պետք է ոչ թե հանպատրաստից, այլ որակյալ հումոր մատուցել… Հիմա աշխատում եմ տարբեր նախագծերում ինձ «չմաշել», որպեսզի բուռն գործունեություն ծավալեմ
-Առանց աշխատանքի ինչպե՞ս եք կարողանում ֆինանսական խնդիրները հոգալ:
-Այնքան էլ անգորԱմբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ ծ չեմ: Գիտեք, այսօր շատերը պետք է ճանաչում ունենան, որպեսզի իրենց հրավիրեն միջոցառումներ վարելու… Ինձ մոտ դա դեռևս առանց ճանաչման՝ 18 տարեկանից շատ լավ ստացվել է: Որպես հանդիսավար, շատ հրավերներ եմ ստանում, համագործակցում ենք նաև բանկերի հետ՝ իրենց միջոցառումների կազմակերպման հարցում: Սցենար գրելու պատվերներ ևս լինում են:
-Այսօր հեռուստադաշտը ողողված է հումորային նախագծերով: Դուք վաղուց եքբնագավառում, ինչո՞ւ Ձեր նախագիծը չունեք այդ շարքում:
-Սուտ կլինի, եթե ասեմ մտքովս չի անցել: Պարզապես ես այն խառնվածքի տեր մարդն եմ, որ չեմ խնդրի… Եղել է, որ մեկ անգամ առաջարկել եմ, բայց նախընտրությունը տրվում է այն մարդկանց, ովքեր մի երրորդ մարդու միջոցով «խցկվում» են: Այդ խցկվելն այստեղ միակ միջոցն է, իսկ ես այդ բնավորությունն ու «տաղանդը» չունեմ: Իսկ ապագայում ավելի լավ է ներկայացումներով ու ֆիլմերով բավարարվեմ ու ասելիքս տեղ հասցնեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



