Բժիշկը դեռ պետք է հիմնավորումներ ներկայացնի` և՛ կատարածի, և՛ չկատարածի վերաբերյալ. Նախարար

Panorama.am-ը գրում է.

Թեև իր աշխատանքից հեռացվելու մասին որոշումը կայացրել է բուժհաստատությունը, բայց նա դեռ պետք է հիմնավորումները ներկայացնի իր գործողությունների մասով` և՛ կատարածի, և՛ չկատարածի վերաբերյալ: Ցավալի այս դեպքը հատուկ քննարկում է պահանջում: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` Մալաթիա ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի և բժշկի հեռացման հետ կապված: 

Հիշեցնենք, օրերս «Մալաթիա» բկ-ում ծնվել է առանց ձեռքերի և մեկ ոտքի թաթի երեխա: Ծնողները ողջ հղիության ընթացքում չեն իմացել պտղի այդ խնդիրների մասին, թեև նույն բժշկական կենտրոնում հղին ուլտրաձայնային հինգից ավելի հետազոտության է ենթարկվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել