
Armlur.am-ը գրում է.
ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` «Բուռնաշը», «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ում՝ կառավարական օթյակում խոհանոցային եւ հավաքարարների աշխատանքները կառավարող Լիանա Շահբազյանից իր գումարը ստանալու նպատակով դիմել է դատարան, սակայն դեռ հաջողության չի հասել: Նախ հիշեցնենք, որ 2013թ. «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ` նշելով, թե վերջինս սպառնացել է վերացնել իրեն եւ աղջկան, իսկ փեսան էլ առեւանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Լիանա Շահբազյանը Աշոտ Աղաբաբյանին պարտք է շուրջ 20.200 ԱՄՆ դոլար: Նա ոստիկանությունում հայտարարել էր, որ Աշոտ Աղաբաբյանի աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցություն է եղել, եւ պատգամավորը սպառնացել էր, թե 2.000 ԱՄՆ դոլար կտա մեկին, որ իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, վերացնեն: Ուստի տիկինն էլ, վտանգ զգալով եւ վախենալով սպառնալիքներից, դիմել էր իրավապահներին: Այս գործը սկզբում գտնվում էր հատուկ քննչական ծառայության վարույթում, սակայն ավելի ուշ ՀՔԾ-ն գործը վերադարձրել էր ոստիկանության քննչական մարմիններին, քանի որ քաղաքացի Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար հիմքեր ձեռք չէին բերվել պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից դիմումատուի հասցեին սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



